Category: Tigran Khzmalyan

  • Европейские аэропорты зачастую ночью не работают…

    Европейские аэропорты зачастую ночью не работают

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՄենք խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանության անպատասխանատվությունն…

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    Մենք խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանության անպատասխանատվությունն ու ապիկարությունը, որը բերել է Նուբարաշենում տեղի ունեցած աղետալի հրդեհներին, որոնք վկայում են պետական կառավարման լուրջ ճգնաժամի և գերատեսչական անգործության մասին։
    Այս հրդեհները կանխարգելելի էին։ Բայց ինչպես հաճախ՝ կանխարգելումը մնում է բառակույտ, ոչ թե գործողություն։ Քաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը անտեսվել են՝ ի հեճուկս բնապահպանական, հիգիենիկ և համաճարակային բոլոր պարզագույն չափանիշների։
    Ո՞ւր էին հետևյալ մարմինները՝
    • ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը
    • Երևանի քաղաքապետարանը
    • ԱԻՆ-ը՝ որպես իրավիճակների կառավարման հիմնական համակարգող
    • Սանիտարական և հիգիենիկ վերահսկողություն իրականացնող մարմինները
    • Առողջապահության նախարարությունը՝ հրդեհի առողջական հետևանքները գնահատելու և կանխելու տեսանկյունից
    Բոլոր նշված կառույցները ձախողել են ոչ միայն իրենց մասնագիտական պարտականությունները, այլև՝ հանրային վստահությունը։ Այս հրդեհները չեն սկսվել մի օրում։ Աղբավայրերի խայտառակ վիճակը տարիներ շարունակ անտեսվել է, խնդիրները կուտակվել են, իսկ պատկան մարմինները լռել են, կամ սահմանափակվել են հայտարարություններով՝ իբր ամեն ինչ վերահսկողության տակ է։
    Ստեղծված իրավիճակը լրջագույն սպառնալիք է՝
    • շրջակա միջավայրի՝ հողի, օդի և ջրի աղտոտման,
    • մարդկանց առողջության՝ թունավոր գազերի և նստվածքների ներգործության,
    • և քաղաքացիական վստահության՝ պետական ինստիտուտների նկատմամբ։
    ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝
    1. Անմիջական պատասխանատվություն՝ բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր իրենց անգործությամբ հանգեցրել են այս իրավիճակին։
    2. Հանրային, բաց և թափանցիկ քննություն՝ հրդեհների իրական պատճառների
    բացահայտմամբ։
    3. Նուբարաշենի աղբավայրի պատշաճ վերակառուցում՝ միջազգային փորձագիտական մասնակցությամբ։
    4. Արդյունավետ համակարգ՝ նմանատիպ միջադեպերը կանխելու համար՝ վերահսկման իրական մեխանիզմներով։
    5. Սանիտարահիգիենիկ գնահատում և աջակցություն՝ մոտակա բնակավայրերի բնակիչներին։
    Քաղաքացիների առողջությունն ու բնապահպանական անվտանգությունը չեն կարող լինել երկակի ստանդարտների զոհ։ Մենք որպես հանրություն չենք հանդուրժելու այսչափ անպատասխանատվություն։
    Պետական մարմինների ձախողումները աղետալի հետևանքներ ունեն։ Իսկ այդ հետևանքների պատասխանատուները պետք է կանգնեն օրենքի առաջ՝ առանց խուսափելու, առանց հովանավորչության։
    Ժամանակն է՝ վերադառնալ իրական պատասխանատվության սկզբունքին։

    Հարգանքով՝ Հանուն Ժողովրդավար Պետականության Կուսակցության նախագահ Արսեն Սարգսյան
    Հայաստանի Եվրոպական Կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյան

  • «Նախկինները» ոչ միայն հրկիզել են Սովետաշենի աղբանոցը, այլեւ Սովետի ժամանակից նե…

    😁 «Նախկինները» ոչ միայն հրկիզել են Սովետաշենի աղբանոցը, այլեւ Սովետի ժամանակից նենգորեն աղբ էին կուտակում այնտեղ, որ հիմա վառեն ու ստվերեն ՔՊ լուսապսակ ճակատները։

  • Զարգացնո՞ւմ ենք զբոսաշրջությունը։ Զբոսաշրջիկների հիմնական բողոքները Երևանի վատ է…

    Զարգացնո՞ւմ ենք զբոսաշրջությունը։ Զբոսաշրջիկների հիմնական բողոքները Երևանի վատ էկոլոգիան, աղբը և ենթակառուցվածքների բացակայությունն են, բայց ոչ ոք պատկան մարմիններից դրան չի անդրադառնում -սաղ “լավա”։ Ավելի լավ է մի հատ ռիլս նկարել կամ բյուջեից գումար վճարել որև է միջոցառման համար։ Նույնը վերաբերում է նաև Երևանի քաղաքապետարանին. ենթակառուցվածքային նախագծերի և Երևանի էկոլոգիայի բարելավման վրա կենտրոնանալու փոխարեն, նրանք ռեսուրսներ և էներգիա են ներդնում որև է միջոցառման մեջ՝ գեղեցիկ պատկեր ստեղծելու և ՊՌ անելու համար (хлеба и зрелищ)։ Սա շատ նման է նրան, թե ինչպես էին նախկինները բաժակաճառեր խմում՝ բանակը հզորացնելու փոխարեն։ Տեսանյութը նկարահանվել է երեկ՝ ժամը 19:15-ին՝ Երևանի ծննդյան տոնակատարության նախօրեին։ Ցավալի է տեսնել այս ամենը, բայց զբոսաշրջային «լոգոն» շատ տեղին է՝ ծուխը սաղ փակում է։

    Հայկ Հարությունյան

  • Продукция шести армянских компаний впервые напрямую попала в Париж. Речь идёт о …

    Продукция шести армянских компаний впервые напрямую попала в Париж. Речь идёт о консервах Anush, органических сырых джемах Ecoagrolog, суджуке и сухофруктах Sun Fruit, водке Yeranos spirits, банках Riva Group, яичных желтках Alma.
    Видео: Ara Marutyan

  • Չեք հավատա՝ սա ոչ թե Հարրի Փոթերի Հոգվարթն է, այլ արեւմտաուկրաինական Չերնիվցի քա…

    Չեք հավատա՝ սա ոչ թե Հարրի Փոթերի Հոգվարթն է, այլ արեւմտաուկրաինական Չերնիվցի քաղաքի համալսարանը։
  • Հայաստանը եղել էր մեծ, փոքր, հաղթող, պարտվող, խնդրահարույց, խղճուկ, բայց մինչեւ …

    Հայաստանը եղել էր մեծ, փոքր, հաղթող, պարտվող, խնդրահարույց, խղճուկ, բայց մինչեւ վերջերս երբեք չի եղել ծիծաղելի… Փաշինյանը հասցրեց մեր երկիրը դրան։ Հիշեցի Առաջին սաղմոսը՝ «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում»։

  • Չերնովցիի հայկական համայնքի ղեկավար Վիկտոր Դավիդովիչը փոխանցեց ինձ պատվոգիր Ուկր…

    Չերնովցիի հայկական համայնքի ղեկավար Վիկտոր Դավիդովիչը փոխանցեց ինձ պատվոգիր Ուկրաինայի հայերի համայնքի անունից՝ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանն իմ համեստ ներդրման համար։ Շնորհակալ եմ Համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանին, շնորհակալ եմ Բուկովինայի հայերի ներկայացուցիչ Վիկտոր Դավիդովիչին, շնորհակալ եմ իմ բարեկամ, հայ-ուկրաինական կապերի իրական համակարգող Մարատ Հակոբյանին։
  • Չերնիվցի քաղաքապետարանում հանդիպեցինք PanEuropa միջազգային կազմակերպության առաջն…

    Չերնիվցի քաղաքապետարանում հանդիպեցինք PanEuropa միջազգային կազմակերպության առաջնորդ Կառլ ֆոն Հաբսբուրգի հետ։ Ավստրիական թագավորական ընտանիքը դարից ավել Միացյալ Եվրոպայի գաղափարի ջատագովն է եւ Ուկրաինա ժամանած իշխանն ասաց այսօր՝«Որքան հեռու դեպի Արեւելք է ընդլայնվելու ազատ Եվրոպայի սահմանը, այնքան ամուր եւ խաղաղ է լինելու Արեւմուտքը»։ PanEuropa կոնֆերանսին Կիեւից առցանց դիմեց Ուկրաինայի փոխվարչապետ Եվրաինտեգրման հարցերով Տարաս Կաչկան։ Դահլիճի պատերը զարդարված են Չերնիվցիի քաղաքապետների դիմանկարներով, սկսած առաջինից՝ հայազգի Յակոբ ֆոն Պետրովիչից(Պետրոսյան): Հայկական ներկայությունը ե՜ւ Ուկրաինայում, ե՜ւ ողջ Եվրոպայում եղել եւ մնալու է մշտական։
  • Արեւմտյան Ուկրաինան՝ աշխարհում ձեռքից ձեռք ամենից հաճախ անցնող տարածքներից մեկն …

    Արեւմտյան Ուկրաինան՝ աշխարհում ձեռքից ձեռք ամենից հաճախ անցնող տարածքներից մեկն է։ Այստեղ իշխում էին Ավստրո-Հունգարական եւ Օսմանյան կայսրությունները, Լեհական եւ Ռումինական թագավորությունները, Սովետական Միությունը եւ նացիստական Գերմանիան։ Հազար տարի առաջ, փրկվելով սելջուկ թրքերի զավթումից, այստեղ հայտնվեցին Անիից եկած հայ փախստականները։ Սակայն ամենաէական եւ ակնառու ճարտարապետական ազդեցությունն այստեղ թողել է Ավստիան, 18-19 դդ. կառուցելով Չերնովիցը, ինչպես այն կոչվում է գերմաներեն, իբրեւ փոքրիկ Վիեննա։ Համոզվեք ինքներդ: Ընթացող պատերազմի պատճառով այստեղ, ինչպես եւ ողջ Ուկրաինայում, ժամերով անջատվում է հոսանքը, ես էլ օգտագործեցի առաջացած ազատ ժամերը քաղաքով զբոսնելու եւ այն ձեզ ցույց տալու համար։