В Ереване началось перекрытие улиц Перекрыты многие центральные улицы столицы. А…

В Ереване началось перекрытие улиц
Перекрыты многие центральные улицы столицы. Активисты закрыли также дорогу из Аштарака в Ереван.
Студенты вышли на шествие с требованием отставки всех республиканцев.
В 16:00 улицы будут открыты, чтобы все желающие смогли попасть на митинг на площади Республики в 19:00.

Հանրապետական կուսակցությունը պետք է արժանապատիվ հրաժեշտ տա իշխանությանը, միայն ա…

Հանրապետական կուսակցությունը պետք է արժանապատիվ հրաժեշտ տա իշխանությանը, միայն այդկերպ նա կարող է տարիներ հետո հավակնել իշխանության վերադառնալ: Այս կուսակցության մեջ կան մարդիկ, որոնց ներուժը պետք է մեր պետականաշինության մեջ: Ես կնշեմ Գագիկ Մինասյանի, Արտակ Զաքարյանի, Սամվել Ֆարմանյանի անունները, դուք կարող եք ցանկը շարունակել: Հանրապետական խմբակցության մեջ ներառված են այլ կուսակցությունների անդամներ, որոնք տարբեր խմբերի շահերի ներկայացուցիչ են և ապագա խորհրդարանում այդ խմբերը պետք է նույնպես ներկայացված լինեն: Խոսքս մասնավորապես ՛՛Հզոր Հայրենիք՛՛ կուսակցության մասին է: Այս կուսակցությունն ունի մեծ ներուժ, մեծ նյութատեխնիկական բազա, արտաքին լայն կապեր և այն կարող է օգտագործել հայաստանյան քաղաքական համակարգի զարգացման համար: Հուսով եմ, որ հեղափոխությունը կստիպի նրանց գնալ լուրջ փոփոխությունների կուսակցության ներսում և ապագայում ունենալ դինամիկ և ուժեղ կուսակցություն՝ լինի դա ընդդիմադիր դաշտում թե կառավարող կուսակցությունների շարքում: Իհարկե մեծ հույս ունեմ, որ Հանրապետական խմբակցությունը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին՝ այսպիսով մնալով պատմության մեջ մի ուժ, որ թույլ տվեց առանց լուրջ ցնցումների գնալու իշխանափոխության: Եվ այս քայլը Հայաստանը տանելու է լուրջ ժողովրդավարացման և զարգացման:
Հայկ Խանումյան

– Կարելի է սպասել այն, որ ժողովուրդն իրեն կքշի էս երկրից: Նա կարող է սպասել, որ …

– Կարելի է սպասել այն, որ ժողովուրդն իրեն կքշի էս երկրից: Նա կարող է սպասել, որ Էլ էստեղ չլինի երբեք: Մարդը չի հասկանում՝ ինչ է կատարվում էս երկում: Եթե Գագիկ Ծառուկյանը գնացել է Մոսկվա, պետք է թույլ չտալ վերադառնալ Հայաստան: Եթե մարդը էդքան անխելք է, բացահայտ գնում, ուրիշ պետության օգնությանն է դիմում էս վիճակում, միակ ճիշտ ձևն այն է լինելու, որ ժողովուրդն ուղղակի էդ մարդուն քշի էս երկրից: Եթե մարդը չի հասկանում՝ էս երկրում ինչ է կատարվում, նման մարդիկ վտանգավոր են: Իրենց թվում է, թե եթե հայտարարել է՝ ժողովրդի հետ եմ, վերջ, հերիք է էլի, կարող են մասնաբաժին պոկել իրենց համար:
https://factor.am/50311.html

«Եթե Ծառուկյանն առաջադրվեց վարչապետի պաշտոնում, ժողովուրդը նրան կքշի Հայաստանից». Մանվել Սարգսյան

Factor.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայից վերադառնալուց հետո հայտարարություն է անելու: «Ծառուկյան» խմբակցությունում շրջանառվող տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է առաջադրվել որպես վարչապետի «այլընտրանքային» թեկնածու:…

Լոռու և Տավուշի մարզերի քաղաքացիները արդեն վերջնագրեր են ներկայացրել իրենց ընտրա…

Լոռու և Տավուշի մարզերի քաղաքացիները արդեն վերջնագրեր են ներկայացրել իրենց ընտրատարածքներից ընտրված պատգամավորներին: Մյուս ընտրատարածքների քաղաքացիները ևս կարող են միանալ:
Մեծարգո՛ պարոնայք —— և ————,
Մենք` —— մարզի բնակիչներս, դիմում ենք Ձեզ՝ որպես մեր պատգամատարները ՀՀ ազգային ժողովում։ Ստեղծված իրավիճակում, երբ մենք՝ այն ընտրատարածքի քաղաքացիներս, որտեղից Դուք ընտրվել եք պատգամավոր, զրկված ենք ՀՀ վարչապետին անմիջական կամահայտնությամբ ընտրելու հնարավորությունից, գտնում ենք, որ անհրաժեշտություն կա, որ Դուք՝ որպես մեր ընտրատարածքի պատգամավոր, հանդիպեք մեզ հետ և Ձեր հստակ դիրքորոշումը հայտնեք մայիսի մեկին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրությունների հետ կապված։ Մենք, փաստացի հանդիսանալով ձեր գործատուն և պատվիրակողը, հայտնում ենք, որ Հանրապետության իշխանության իրական կրողը՝ ժողովուրդը, ոտքի է կանգնել՝ հստակ դիրքորոշում հայտնելով։ Ձեր մանդատը ձևավորող տարածքի բնակչության հետ հանդիպումից խուսափելը կամ Ձեր դիրքորոշումը գրավոր ու հրապարակավ չհայտնելը հիմք է տալիս, որպեսզի Դուք այս տարածքում ճանաչվեք անցանկալի անձ։ Իմացեք, որ մենք ստիպված կլինենք հրաժարվել մեր կամքը ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելու Ձեր ծառայություններից։ Առաջարկում ենք ամենաուշը ապրիլի 30-ին ձեր նախանշած ողջամիտ տարածքում կազմակերպել բաց, հրապարակային հանդիպում Տավուշի մարզի բնակչության հետ կամ, եթե տարբեր պատճառներով դա հնարավոր չեք համարում, ապա պահանջում ենք հրապարակավ և հասանելի հայտարարել Ձեր կարծիքը։ Ձեր լռությունը մենք կընկալենք որպես արհամարհանք մեր հանդեպ և կգործենք ըստ արժանվույն։

Որևէ մեկը դրսից՝ կլինի ամենաազդեցիկ մարդը կամ պետությունը, չի կարող ավելացնել քո…

Որևէ մեկը դրսից՝ կլինի ամենաազդեցիկ մարդը կամ պետությունը, չի կարող ավելացնել քո արժանապատվությունը, բայց պակասեցնել կարող է, սա միանշանակ է:
https://168.am/2018/04/27/943272.html

«Որևէ մեկը դրսից՝ կլինի ամենաազդեցիկ մարդը կամ պետությունը, չի կարող ավելացնել քո արժանապատվությունը, բայց պակասեցնել կարող է».…

Խոսելով Ծառուկյան-Փաշինյան համագործակցության ընթացքից, այն ֆոնին, երբ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան համագործակցության փորձերը Փաշինյանի կողմից խիստ քննադատության էին արժանացել, Ռուբեն Բաբայանը նշում է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիր…

Прибывшие в Армению российские депутаты выразили желание встретиться с лидером п…

Прибывшие в Армению российские депутаты выразили желание встретиться с лидером протестного движения Николом Пашиняном.
Депутаты сначала встретились с представителями правящей Республиканской партии, а сейчас хотят услышать и оппозицию.
Представители Никола Пашиняна дали согласие на встречу.
Возможно,что встреча пройдет в Гюмри, куда скоро прибудет Никол Пашинян.

«Ես կարող եմ ասել, որ Մայդանի, կամ Ուկրաինայի հետ համեմատությունը թյուրըմբռնման …

«Ես կարող եմ ասել, որ Մայդանի, կամ Ուկրաինայի հետ համեմատությունը թյուրըմբռնման հետևանք է։ Մեր ֆինանասական աղբյուրները նույնիսկ 100 տոկոսով թափանցիկ են» . Նիկոլ Փաշինյան
https://factor.am/50148.html

Բացառիկ դեպք է, երբ այն երկրի ղեկավարը, ում հրաժարականին ժողովուրդը հասնում է փողոցային պայքարով, մինչև հիմա շարունակում է մնալ…

«Ես չեմ կարծում, որ դուք տեսել եք՝ որևէ դեպք, երբ մենք որևէ մեկին ահաբեկենք։ Մեկուսարանից դուրս գալու օրը, եթե ուզենայինք, մենք կարող էինք ում ուզենայինք, որտեղ ուզենայինք ահաբեկեինք։ Ես ասում եմ, որ սա բացառիկ դեպք է, երբ այն երկրի ղեկավարը, ում հրաժարականին…

Փաշինյանն անդրադարձավ քաղբանտարկյալների ազատման հարցին. «Քաղբանտարկյալները պետք …

Փաշինյանն անդրադարձավ քաղբանտարկյալների ազատման հարցին.
«Քաղբանտարկյալները պետք է օր առաջ ազատ արձակվեն. երբ լիազորությունները հասանելի լինեն, առաջին որոշումներիցս մեկն է լինելու: Ուղղակի պետք է խնդրեմ՝ մի քանի օր համբերատար լինել, որ այդ բոլոր հարցերը լուծենք»

Կոմիտաս, Լամբադա կամուրջը քաղաքացիները փակել են https://www.facebook.com/azatuty…

Կոմիտաս, Լամբադա կամուրջը քաղաքացիները փակել են https://www.facebook.com/azatutyun/videos/1914258571952844/?notif_id=1524727999462629&notif_t=live_video_explicit

Ազատություն ռադիոկայան

Ընդդիմադիրները սկսել են բողոքի ակցիաները