‼️Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում գովազդվում է ռուսերենով կեղծ տեսանյութ երգիչ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ։
🤦♂️Տեսանյութի մեջ Թաթա Սիմոնյանը ռուսերենով խոսում է իբրև թե իր առողջական խնդիրների մասին՝ պնդելով, թե տուժել է բժիշկների սխալի պատճառով և ընդհուպ հաշմանդամության շեմին է հասել։ Երգչի ձայնը ակնհայտորեն փոխված է։
🤷♀️Տեսանյութում, որը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հարյուրավոր հավանումներ ունի, երգչին վերագրում են պնդումը, թե դեղագործական ընկերություններն ու բժիշկները մարդկանց առողջության հաշվին հսկայական գումարներ են վաստակում՝ որպես հիպերտոնիայի բուժման միակ մեթոդ դիտարկելով դեղամիջոցները։
❌«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տեսանյութը և
պարզել, որ այն deep fake է` կեղծ։ Երգչին վերագրվում են խոսքեր, որոնք նա չի ասել։
❤️Իսկ եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ:
«Հիպերտոնիայի արդյունավետ բուժում, որին դիմել է Թաթա Սիմոնյանը». կեղծ տեսանյութ երգչի մասնակցությամբ — FIP.AM
Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում գովազդվում է ռուսերենով կեղծ տեսանյութ երգիչ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ։ Տեսանյութի մեջ Թաթա Սիմոնյանը ռուսերենով խոսում է իբրև թե իր առողջական խնդիրների մասին՝ պնդելով, թե տուժել է բժիշկների սխալի պատճառով և…