Category: Vardan Voskanyan

  • Բրիտանական «BBC» պետական հեռարձակողին ամենավառ երևակայության դեպքում անգամ դժվար…

    Բրիտանական «BBC» պետական հեռարձակողին ամենավառ երևակայության դեպքում անգամ դժվար է համարել իրանամետ լրատվամիջոց։
    Դրա ռուսերենով ծառայության եթերում ռազմական փորձագետը պնդում է, որ Պարսից ծոցի արաբական միապետությունների տարածքի ամերիկյան ռազմակայաններին հասցված իրանական հարվածները եղել են չափազանց ուժգին, և դրանց մի մասը, դատելով արբանյակային լուսանկարներից, գործնականում «ջնջվել են երկրի երեսից։
    Ըստ ռուս ռազմական փորձագետների՝ Կատարում խոցված հեռահար գործողության ռադարը ևս չափազանց կարևոր հանգույց է եղել ամերիկյան Հակահրթիռային պաշտպանության համաշխարհային համակարգում, և Իրանն առաջին երկիրն է, որ կարողացել է թիրախավորել նման կարևոր և թանկարժեք հանգույց։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի դեմ պատերազմի խորապատկերին համաշխարհային ԶԼՄ-ներն արդեն իսկ ահազանգ են հնչ…

    Իրանի դեմ պատերազմի խորապատկերին համաշխարհային ԶԼՄ-ներն արդեն իսկ ահազանգ են հնչեցնում նավթի և գազի համաշխարհային շուկայում ի հայտ եկած նկատելի խնդիրների մասին։
    Բայց այս ամենի մասնագիտական վերլուծությունը, բնականաբար, տնտեսագետների տիրույթում է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan
  • Արդեն երեք օր մեծ ինտենսիվությամբ ընթացող պատերազմում իրանական ռազմավարությունը …

    Արդեն երեք օր մեծ ինտենսիվությամբ ընթացող պատերազմում իրանական ռազմավարությունը հասկանալու համար պետք է ի նկատի ունենալ, որ ամենամեծ և առաջատար տեխնոլոգիական հնարավորություններն ունեցող աշխարհի թիվ մեկ գերտերության բանակը զուտ մարտադաշտում կոնվենցիոնալ գործողություններով ջախջախելն անիրատեսական է դիտարկվում։
    Ուստի Իրանը գործում է մեկ տրամաբանությամբ՝ մարտական գործողությունները կազմակերպել այնպես, որպեսզի նախ՝ ստեղծվեն աշխարհաքաղաքական և տնտեսական անկառավարելի ռիսկեր առնվազն տարածաշրջանային մակարդակում և երկրորդը՝ ԱՄՆ-ի ներսում խթանվեն հակապատերազմական հանրային տրամադրությունները։
    Միմյանց հետ բազմաթիվ բաղադրիչներով կապված հենց այս իրանական նպատակներն ի նկատի ունենալով, պետք է փորձել հասկանալ Թեհրանի պատերազմական ռազմավարությունը։
    Սառը պատերազմի ժամանակ քաղաքագիտության մեջ ի հայտ եկած և լայնորեն կիրառված «սարսափի հավասարակշռություն» (“balance of horror”) եզրույթը՝ բնականաբար, այս պարագայում առանց միջուկային բաղադրիչի, թերևս, վերաբերելի է նաև ներկա իրավիճակին, և իրանցիները ձգտում են վերականգնել հենց այդ հավասարակշռությունը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոց…

    Իրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոցված ամերիկյան ռազմական օդանավ։
    Ամերիկյան կողմն առայժմ ոչ հաստատել, ոչ հերքել է ինքնաթիռի կորուստը։
    Տարածաշրջանում շիայական կազմավորումների ակտիվացման շրջանակներում Իսրայելին հրթիռային հարվածներ է հասցրել լիբանանյան «Հիզբալլահը», իսկ Թել-Ավիվը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսում Լիբանանում։
    Գրեթե կասկած չկա, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իսրայելական հեռուստաալիքի տվյալներով՝ այդ երկրի տարածքում իրանական հրթիռներն այս…

    Իսրայելական հեռուստաալիքի տվյալներով՝ այդ երկրի տարածքում իրանական հրթիռներն այսօր խոցել են ռմբապաստարան, իսկ Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին՝ հասցրել լուրջ վնասներ։
    Իսրայելական և ամերիկյան ենթակառուցվածքներն իրանական ճշգրիտ հրթիռային հարվածների մասին հաստատված տեղեկություններ կան նաև Հյուսիսային Իրաքի և Հորդանանի տարածքներից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրաքյան Քրդստանի տարածքում ԱՄՆ-ի և իսրայելական հետախուզական և ռազմական օբյեկտներ…

    Իրաքյան Քրդստանի տարածքում ԱՄՆ-ի և իսրայելական հետախուզական և ռազմական օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներին զուգահեռ, ակտիվացել են իրաքյան շիայական կազմակերպությունները։
    Այս պահին իրաքյան շիաները՝ որպես Իրանի հոգևոր առաջնորդի սպանության վրեժխնդրական գործողություն, գրոհում են Բաղդադի «Կանաչ գոտին», որտեղ ամերիկյան դեսպանատունն է։
    Այսօր շիաների լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել նաև Պակիստանում, եղել են բախումներ անվտանգության ուժերի հետ, այրվել է ՄԱԿ-ի գրասենյակ։
    Շիայական իսլամում նահատակությունը կարևորագույն հանգամանք է, և այաթոլլահ Խամենեիի զոհվելն այժմ նկատելիորեն ակտիվացրել է շիայական շարժումն Իրաքում և Պակիստանում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Եթե Վաշինգտոնը և Թել-Ավիվը փորձում են Իրանի ներսում ստեղծել հակաիշխանական բողոքի…

    Եթե Վաշինգտոնը և Թել-Ավիվը փորձում են Իրանի ներսում ստեղծել հակաիշխանական բողոքի ալիք իշխանափոխության նպատակով, ապա Իրանը փորձում է ԱՄՆ-ի ներսում խթանել հակապատերազմական հանրային տրամադրությունները։
    Արդեն իսկ Պենտագոնի կողմից հաստատված ամերիկյան 3 զինվորների զոհվելու և 5-ի վիրավորվելու հանգամանքը նկատելիորեն կարող է ազդել ԱՄՆ-ի ներսում քաղաքական և հանրային տրամադրությունների վրա՝ հատկապես, որ նախագահ Թրամփն իրեն դիրքավորում է՝ որպես խաղաղություն բերող ղեկավար։
    Չնայած պատերազմի իր առաջին ուղերձում ԱՄՆ-ի նախագահը խոսել էր հնարավոր զոհերի մասին, սակայն առաջիկա ելույթներում անհրաժեշտ են լինելու լրացուցիչ բացատրություներ ամերիկյան հասարակությանը պատերազմի երկրորդ օրն իսկ գրանցված զոհերի վերաբերյալ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Եթե նախկինում որևէ երկրում հնազանդ իշխանություն բերելու նպատակով կիրառվում էին գ…

    Եթե նախկինում որևէ երկրում հնազանդ իշխանություն բերելու նպատակով կիրառվում էին գունավոր հեղափոխությունների սցենարներ, ապա այժմ ամեն ինչ կատարվում է նաև շատ բիրտ ռազմական միջամտության ձևով։
    Իսրայելական հեռուստաալիքներից մեկի մեկնաբանը շատ հստակ բացատրում էր Իրանի դեմ պատերազմի նպատակը՝ հարվածներ հասցնել, ավերել երկիրը, սպանել ղեկավարությանը և տեղում՝ հողի վրա կազմակերպված ընդվզումների միջոցով հասնել կամակատար իշխանության հաստատման։
    Արտաքին ռազմաճակատին զուգահեռ, այժմ փաստացիորեն խնդիր է դրված հենց Իրանի ներսում ևս ստեղծել ճակատ, և սա պարզ էր ի սկզբանե։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Պետք է արձանագրել, որ Իրանի ռազմաքաղաքական համակարգը շարունակում է հնարավորին ար…

    Պետք է արձանագրել, որ Իրանի ռազմաքաղաքական համակարգը շարունակում է հնարավորին արդյունավետ և համակարգված աշխատել նույնիսկ առանց պետության գլխի։
    Պետականության հազարամյակների ավանդույթն, այսուհանդերձ, Իրանում շատ ուժեղ է, բայց, բնականաբար, աշխարհի թիվ մեկ գերտերության հետ պատերազմական պայմաններում քաղաքական անցումային շրջանի ապահովումը հղի է նաև զգալի ռիսկերով։
    Այժմ քաղաքական դաշտում հանրային հաղորդակցության ապահովման առումով առավել ակտիվ են Իրանի ԱԽ քարտուղար Լարիջանին և խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։
    Վերջինս, մինչև քաղաքական պաշտոն զբաղեցնելը, ԻՀՊԿ նշանակալի գործիչներից էր, և, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ փաստացիորեն ստվերային կերպով համակարգում էր նաև Իրանի ռազմական գործողությունները 12-օրյա պատերազմի օրերին։
    Ինչևիցե, քաղաքական որոշակի վակումի պայմաններում էլ Իրանի ԶՈւ-երը գործում են անդադար և շատ ագրեսիվ կերպով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Տելեգրամյան այս ալիքի սիրելի՛ հետևողներ։Հավանաբար շատերդ գիտեք, որ այս ալիքը գտն…

    Տելեգրամյան այս ալիքի սիրելի՛ հետևողներ։
    Հավանաբար շատերդ գիտեք, որ այս ալիքը գտնվում է ադրբեջանական թշնամական մշտադիտարկման տակ, ուստի իմ կողմից ենթարկվում է խիստ մոդերացիայի։
    Այսու, կարիք չկա արձագանքելու այստեղ պարբերաբար հայտնվող և «մեկնաբանություններ» թողնող ադրբեջանցիներին կամ կասկածելի անձանց, քանի որ դրանց գրառումները ջնջվելու են։
    #ջնջվող_գրառում