Category: Vardan Voskanyan

  • Երեկվա վերլուծությունիցս ժամեր անց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «X» սոցիա…

    Երեկվա վերլուծությունիցս ժամեր անց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «X» սոցիալական ցանցում կատարած գրառմամբ, փաստացիորեն, հաստատել է, որ նշածս երեք նախաբանակցային ուղղություններով Իրանը կարողացել է առաջ մղել իր շահերը։
    Ըստ նրա՝ բանակցությունները վերաբերելու են միջուկային օրակարգին (ուղղակիորեն նշված է՝ «nuclear talks» և ուրիշ ոչինչ), այնուհետ՝ դրանք տեղի կունենան այս ուրբաթ Օմանի մայրաքաղաքում, այլ ոչ թե Թուրքիայում և, ի վերջո՝ քննարկումը կլինի երկկողմ՝ Իրան-ԱՄՆ ձևաչափով (նշված է՝ «with the United States), առանց տարածաշրջանային այլ դերակատարների մասնակցության։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Այս պահին Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ շփումներ բա…

    Այս պահին Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին։
    Դատելով առկա տեղեկատվական արտահոսքերից՝ պաշտոնական Թեհրանն այս փուլում ձգտում է հնարավոր բանակցությունները սահմանափակել նախ՝ բացառապես Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի և հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ օրակարգով, չանդրադառնալով ո՛չ հրթիռային ծրագրին, ո՛չ էլ տարածաշրջանային իրանական արբանյակ ուժերի խնդրին, երկրորդը՝ այդ բանակցությունները վարել միայն երկկողմ՝ Իրան-ԱՄՆ ձևաչափով, բացառելով այլ տարածաշրջանային դերակատարների մասնակցությունը և երրորդը՝ դրանք անցկացնել ոչ թե Ստամբուլում, այլ Օմանի մայրաքաղաքում, Թուրքիային լրացուցիչ կշիռ հաղորդելը բացառելով, և բանակցությունները դարձնելով անցյալ տարի 12-օրյա պատերազմից առաջ տեղի ունեցած Իրան-ԱՄՆ բանակցային ընդհատված գործընթացի հերթական փուլ։
    Թե որքանով Իրանին կհաջողվի հասնել այս նպատակներին, պարզ կլինի առաջիկա օրերին, սակայն ակնհայտ է, որ նույնիսկ աշխարհի ամենահզոր գերտերության ռազմական մշտական սպառնալիքի պայմաններում իրանցիներն իրականացնում են դիվանագիտական այնպիսի հաշվարկված և բարդ աշխատանք, որը միտված է նաև բանակցություններից առաջ ապահովելու այս երկրի հեռագնա կենսական շահերը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Զրուցել ենք հայերիս, ադրբեջանցիների և իրանցիների մասին։ Ինքնություն, առասպելներ,…

    Զրուցել ենք հայերիս, ադրբեջանցիների և իրանցիների մասին։ Ինքնություն, առասպելներ, պատմություն, մշակույթ, տեղանուններ և այլն։
    Եթե հետաքրքիր է, կարող եք դիտել զրույցն այս հղմամբ։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

    Պատերազմը շարունակվում է․ սպառնալիքի ուժով կամ փափուկ ուժի մեխանիզով տարածքներ են յուրացնում

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն…

    Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց այս պահին հետ պահող հանգամանքներից մեկը Թեհրանի կողմից այդ գործողությանը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի ձևաչափ հաղորդելու վտանգն է։
    Այսօր առաջին անգամ նման ուղիղ և աներկբա հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին։
    Հանրային իր ելույթում նա, մասնավորապես, նշել է՝ «Ամերիկացիները թող իմանան, որ եթե այս անգամ պատերազմ սանձազերծեն, այդ պատերազմը լինելու է տարածաշրջանային պատերազմ»։
    «Տարածաշրջանային պատերազմ» ձևակերպման տակ Իրանում հասկանում են ոչ միայն իրանական արբանյակ ուժերի կողմից Մերձավոր Արևելքում հակաամերիկան և հակաիսրայելական ուղղվածության հարձակումները, այլ նաև ուղիղ իրանական հարվածներ Իսրայելին և ամերիկյան զինուժին ու ենթակառուցվածքներին հատկապես Պարսից ծոցի և հարակից տարածքներում, ինչպես նաև համաշխարհային էներգակրային անվտանգության համար կարևորագույն նշանակության Հորմուզի նեղուցի արգելափակումը։
    Այս ամենին զուգահեռ, սակայն, աշխատում է նաև Իրան-ԱՄՆ ուղիղ և անուղղակի դիվանագիտական շփումների խողովակը, ինչը երեկ հաստատել են թե՛ Իրանի ԱԽ քարտուղարը և թե՛ ԱՄՆ-ի նախագահը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրան-ԱՄՆ հակամարտության այսօրվա փուլում պարզ է, որ նախագահ Թրամփի պահանջներն, ըս…

    Իրան-ԱՄՆ հակամարտության այսօրվա փուլում պարզ է, որ նախագահ Թրամփի պահանջներն, ըստ էության, փաստացիորեն, առանց մարտի Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա, իսկ առանց ցամաքային երկարատև և արյունալի, ընդ որում, ոչ հստակ հեռանկարով, ռազմական գործողությունների, Իրանը ծնկի բերելն անհնար է։
    ԱՄՆ-ի նախագահը հենց ինքն է ստեղծել մի իրավիճակ, որից կարճատև և տպավորիչ ռազմական գործողությամբ դուրս գալը չափազանց մեծ հարցական է պարունակում, եթե չասենք բոլորովին անհնարին է։
    Անշուշտ, ԱՄՆ-ը կարող է իրականացնել դեմքը պահպանելուն միտված մի քանի խորհրդանշական և չափավոր վնասի միտված հարված և հետո սոցցանցային գրառմամբ ավարտել «պատերազմը», սակայն Իրանի ռազմական և քաղաքական գործիչները գրեթե բոլոր մակարդակներով պնդում են, որ տեղային փոքր պատերազմ այս անգամ չի լինելու, այլ այս երկրի վրա հարձակումը հանգեցնելու է ողջ տարածաշրջանն ընդգրկող խոշոր անկայունություն։
    Որևէ կասկած չկա, որ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածել խոշոր տարածաշրջանային պատերազմի և անկայունության, ինչն էլ մի կողմից դրդում է Թուրքիային և արաբական մի շարք երկրների ակտիվացնել դիվանագիտական ճնշումը Վաշինգտոնի վրա՝ թույլ չտալու նման բախում, իսկ մյուսից՝ ստիպում նախագահ Թրամփին չափազանց երկար ծանրութեթև անել դրա հետևանքները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Թուրքական դիվանագիտական և քաղաքական ակտիվությունը Իրան-ԱՄՆ խիստ լարված հակամարտո…

    Թուրքական դիվանագիտական և քաղաքական ակտիվությունը Իրան-ԱՄՆ խիստ լարված հակամարտության համատեքստում հաջողությամբ պսակվելու դեպքում էրդողանական վարչախմբին, աներկբայորեն, կբերի նկատելի օգուտներ։
    Նախ՝ ներքաղաքական հարցերում ակտիվ պաշտպանելով Իրանի տեսակետները, Անկարան պարարտ հող է ստեղծում թուրք-իրանական հետագա մերձեցման և հարաբերությունների նկատելի ջերմացման համար։
    Երկրորդը՝ արտաքին քաղաքական համատեքստում զգալիորեն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում և տարածաշրջանում՝ հանդես գալով որպես Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման այս պահին հիմնական դերակատար կամ առնվազն դերակատարներից կարևորագույնը։
    Սիրիայում քրդական հարցում գրանցած ակնհայտ հաջողության պայմաններում, որը զուգահեռաբար Իսրայելի փաստացի պարտությունն էր դրուզներով բնակեցված Սիրիայի հարավից դեպի այդ երկրի քրդաբնակ հյուսիս-արևելք, այսպես կոչված, «Դավթի միջանցքի» կյանքի կոչման հարցում, Իրան-ԱՄն հարաբերությունների կարգավորումը թուրքական միջնորդությամբ կդառնա Անկարայի ևս մեկ հաղթանակ Թել-Ավիվի նկատմամբ՝ միևնույն ժամանակ պահպանելով իսրայելական ռեսուրսների հիմնական մասի կենտրոնացումը հենց իրանական ուղղությամբ և թույլ չտալով դրանց ուղղորդումն իր շահերի դեմ։
    Եվ, ի վերջո՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում Անկարան կկարողանա շոշափելի առավելություններ ստանալ երկու կողմերից էլ տնտեսական հարթությունում։
    Սրանք, անշուշտ, հնարավոր օգուտների մի մասն են միայն, սակայն այս ամենը հանգում է մի կարևոր պայմանի՝ Իրան-ԱՄՆ ռազմական առճակատումը թույլ չտալու, ինչն էլ իր ողջ կարողությամբ այժմ փորձում է անել էրդողանական վարչախումբը։
    Իսկ այս ընթացքում Հայաստանը զուտ պասիվ դիտորդի դերում է, եթե, իհարկե, ներքին մանրախնդիր գզվռտոցի «երաժշտական» ընդմիջումներից զատ, ժամանակ է գտնում դիտարկել և գնահատել գործընթացները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրան-ԱՄՆ հնարավոր ռազմական հակամարտության զարգացումներում այս պահին միանշանակորե…

    Իրան-ԱՄՆ հնարավոր ռազմական հակամարտության զարգացումներում այս պահին միանշանակորեն տեղի է ունենում «մկանների» ցուցադրություն։
    Թեև կա զինուժի զգալի կուտակում և համախմբում երկու կողմից էլ, բայց դրա անսովոր բարձրաձայն քարոզչական ուղեկցումը, թույլ է տալիս տեղ թողնելու այն հնարավոր սցենարի համար, համաձայն որի՝ դա կարող է լինել երկկողմ բանակցություններից առաջ ուժի ցուցադրությամբ սեփական դիրքերի ամրապնդում։
    Այն, որ կողմերի միջև դիվանագիտական խողովակներով շփումներ այս պահին էլ կան, փաստում են տեղեկատվական պարբերական արտահոսքերը, սակայն միևնույն ժամանակ լարման աստիճանն այնքան բարձր է, որ պատերազմի վտանգն արդեն իսկ ձևավորված «վառոդի տակառի» վրա ընկած նույնիսկ պատահական կայծից պահպանվում է։
    Պատկերավոր ասած՝ պարզ է մի բան, որ ոչինչ վստահաբար պարզ չէ, կարծում եմ՝ նույնիսկ ԱՄՆ նախագահ Թրամփի համար, քանի որ Իրանի հետ պատերազմը թեկուզ աշխարհի թիվ մեկ ռազմական գերտերության համար հղի է անկանխատեսելի բազմաթիվ ռիսկերով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Եվ այս ամբողջ թոհուբոհում մենք՝ որպես ազգ և պետություն, կարծես թե աննշան համարեց…

    Եվ այս ամբողջ թոհուբոհում մենք՝ որպես ազգ և պետություն, կարծես թե աննշան համարեցինք այն, որ Արցախում պատմության մեջ առաջին անգամ ոչ մի հայ այլևս չկա։
    Կներեք, կասկած կա, որ մի հայ միգուցե լինի, երևի «թանգարանի» համար։
    Հիմա կարող ենք լավ ապրել, բենզինն էլ հո էժանացել է։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Նվաստիս հարցազրույցը, որում անդրադարձ է կատարվել Իրանում և Իրանի շուրջ զարգացում…

    Նվաստիս հարցազրույցը, որում անդրադարձ է կատարվել Իրանում և Իրանի շուրջ զարգացումներին, ինչպես նաև մեր խնդիրներին։
    Եթե ժամանակ և ցանկություն ունեք, կարող եք դիտել։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

    Իրանը երես կթեքի՞ Հայաստանից. Կպայթի «Թրիփի» մասին Իրանի հակասական կարծիքը

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live

  • Դե, ինչ՝ կարծեք թե Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է՝ դատելով նախագահ Թրամփ…

    Դե, ինչ՝ կարծեք թե Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է՝ դատելով նախագահ Թրամփի այն հայտարարությունից, որ իրեն ոչ ոք չի համոզել, այլ հենց ինքն է համոզվել, որ հարված հասցնելը նպատակահարմար չէ։
    Իրանի պարագայում երկրի ողջ տարածքում իրավիճակի ամբողջական կառավարելիությունը, ակտիվ դիվանագիտությունը և ռազմական՝ հատկապես հրթիռային ներուժը և դա օգտագործելու վճռականությունն, ըստ էության, ստեղծում են անվտանգության բազմաբաղադրիչ այն բարձիկը, որն այս երկրի դեմ պատերազմը նույնիսկ աշխարհի թիվ մեկ գերտերության և ամենաթանկ բանակի համար դարձնում է անկանխատեսելի և վտանգավոր գործընթաց, հետևաբար նկատելիորեն բարձրացնում այն սկսելու մասին որոշման գինը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan