Category: Vardan Voskanyan

  • Մեր տարածաշրջանում ամենամեծ կեղծիքներից մեկը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանո…

    Մեր տարածաշրջանում ամենամեծ կեղծիքներից մեկը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանության պայմաններում արհեստածին Ադրբեջանում, իբր, քաղհասարակության և դրա ներկայացուցիչների առկայությունն է։
    Հասարական նման խավ այդ երկրում ոչ միայն փաստացիորեն գոյություն չունի, այլ նաև քաղհասարակության անվան տակ հանդես են գալիս հիմնականում վարչախմբի պարագլխի աշխատակազմի և հավանաբար նաև հատուկ ծառայությունների հետ կապված անձինք և «հասարակական» կազմակերպություններ:
    Հետևաբար, նույնիսկ քաղհասարակության առումով Ադրբեջան կոչվող կազմավորումն արհեստածին է՝ հերթական անգամ արհեստածին։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հա…

    Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։
    Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ, չի չեղարկել։
    Քարվաճառի բարձունքներից մինչև Արաքսի հովիտ Արցախի տարածքն ապահովում էր նույն այդ Շաքի գյուղի և Հայաստանի Հանրապետության հարյուրավոր այլ բնակավայրերի անվտանգությունը։
    Հիմա «պարանը» չկա, բայց կա Հայաստանի ամենանեղ հատվածով միջին երկարության քայլարշավի ճանապարհ անցնելու եղանակով հանգիստ հայկական գյուղ հասնող թշնամու զինված բաշիբոզուկ։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված’ Հայաստանի տարածքում…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված’ Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և դրան նաև մեզանում, ցավալիորեն, երկրորդողները։
    Ակնհայտորեն պարզ է, որ ինքնաձիգով զինված բաշիբոզուկը բարոյալքված և խայտառակ ռազմական պատրաստվածությամբ մեկն է, այնպիսի մեկը, որին նաև ինքնաձիգի առկայության պայմաններում կարող է նույնիսկ դանակահարել ոչ մի մարտական պատրաստությունը չանցած սովորական գյուղացի կին։
    Թշնամուն ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ՝ գերագնահատել, բայց տրամաբանությունը հուշում է, որ այդ բաշիբոզուկը մի բացառիկ օրինակ չէ, և հենց դրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը։
    #թշնսմու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Մեզ փորձում են համոզել , որ Հայաստանի արևելքում և արևմուտքում անվտանգային միջավա…

    Մեզ փորձում են համոզել , որ Հայաստանի արևելքում և արևմուտքում անվտանգային միջավայրն ամբողջությամբ փոխվել է՝ դառնալով ավելի անվտանգ և հարմարավետ, ուստի պետք է կառուցել ոչ թե պետություն-ամրոց, այլ պետություն-ճանապարհ կամ պետություն-շուկա, իսկ լավագույն դեպքում՝ վերջին երկուսը մեկտեղ։
    Որպես հիմնավորում բերվում է միջազգային հարաբերությունների լիբերալիզմի դպրոցի այն տեսակետը, որ կողմերի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատումն, իբր, պատերազմը դարձնում է ոչ շահավետ, ուստի բացառում կամ նվազեցնում է դրա վտանգը։
    Ուշագրավ է սակայն, որ նույն այս հարացույցից ամբողջովին զեղչվում է կրկին հենց լիբերալիզմի դպրոցի մեկ այլ՝ այսպես կոչված, ժողովրդավարական խաղաղության տեսությունը, ըստ որի՝ միայն կայուն ժողովրդավարական պետություններն են, որ միմյանց հետ չեն պատերազմում կամ դա անում են շատ հազվադեպ։
    Այս վերջին հանգամանքն ընդհանրապես մոռացության է մատնվում, քանզի այն ոչ միայն ձեռնտու չէ առաջին պնդումն առաջ մղելու համար, այլ դա դարձնում է, ըստ էության, սնանկ։
    Մինչդեռ ակնհայտ է, որ Հայաստանից արևելք և արևմուտք գտնվող պետություններում տարբեր մակարդակների բռնապետության ձգտող ագրեսիվ ավտորիտար վարչախմբեր են, որոնցից մեկն ընդհանրապես ժառանգական բնույթի է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian
    https://streamable.com/85m73u

    Watch unnamed | Streamable

    Watch “unnamed” on Streamable.

  • Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ո…

    Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ, որովհետև ադրբեջանական էթնիկական ինքնությունը սաղմնային վիճակով սկսել է ձևավորվել միայն 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած։
    Ընդ որում, այդ նույն ադրբեջանական ինքնության ձևավորումն ընթացել է հայկականի հետ ուղիղ հակադրության ճանապարհով, որտեղ միջէթնիկական արյունալի բախումների և թշնամանքի փուլերը բազմաթիվ են։
    Ռևիզիոնիզմով պատմությունը սրբագրել չի կարելի, որովհետև երկու ժողովուրդների «դարավոր բարեկամության» խորհրդային շրջանի առասպելն ավարտվեց հերթական արյունահեղության տևական փուլով։
    19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեծ մտավորական, բանաստեղծ Միրզա Ալաքբար Սաբիրը, որը դեռևս չգիտեր, որ իր ժողովուրդը կոչվելու է «ադրբեջանցի» և նրան անվանում էր «մահմեդական», թյուրքերենով ստեղծագործություններից մեկում նկարագրում էր հակահայկականության թույնով վարակված այդ ինքնության կայացման փուլերից մեկը՝
    Leyk, bu qorxmazlıq ilə, doğrusu,
    Ay dadaş, vallahi, billahi, tallahi,
    Harda müsəlman görürəm, qorxuram!..
    Bisəbəb qorxmayıram, vəchi var:
    Neyləyim axır, bu yox olmuşların
    Fikrini qan-qan görürəm, qorxuram,
    Qorxuram, qorxuram, qorxuram!..
    «Բայց, այս անվախության հետ մեկտեղ, իրապես,
    Ո՜վ, եղբա՛յր, երդվում եմ Աստծով, Բարձրյալով, Արարչով,
    Որտեղ մահմեդական (կարդա՝ ադրբեջանցի) եմ տեսնում, վախենում եմ…
    Անտեղի չէ վախս, պատճառ ունի այն.
    Ախր, ի՞նչ անեմ, այս կործանվածների մտքում
    Արյուն-արյուն եմ տեսնում, վախենում եմ,
    Վախենում եմ, վախենում եմ, վախենում եմ…»:
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Չնայած որոշ լրատվամիջոցներ ռազմական նկատելի հաջողություններ գրանցած՝ Իրանի դաշնա…

    Չնայած որոշ լրատվամիջոցներ ռազմական նկատելի հաջողություններ գրանցած՝ Իրանի դաշնակից Եմենի «Անսարալլահ» շարժումն այժմ էլ փորձում են ներկայացնել միայն «հողաթափերով և ինքնաձիգերով զինյալներ», դա բոլորովին չի համապատասխանում այս կառույցի ունեցած ոչ միայն ռազմական, այլ նաև տեղեկատվական-քարոզչական կարողությունների իրական պատկերին։
    «Անսարալլահի» տեղեկատվական-քարոզչական համակարգը, պատկերավոր ասած, գործում է գրեթե նույնքան արագ, որքան նրանց ունեցած բալիստիկ հրթիռները։
    Մասնավորապես, Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի՝ երեկ Սաուդյան Արաբիային նույնիսկ միայն խոսքային աջակցությունից ընդամենը ժամեր անց «Անսարալլահի» քաղբյուրոյի անդամ և խոսնակ Մուհամմադ ալ-Բուխայթին Թուրքիային և Պակիստանին սպառնացել է «երկաթե բռունցքով» հարվածով, եթե այդ պետությունները միջամտեն Եմենի և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտությանը։
    Պատմությունը երբեմն ունի հեգնելու հատկանիշ՝ Հայաստանին «երկաթե բռունցքով» սպառնացող Բաքվի բարբարոսական վարչախմբի երկու դաշնակիցներին այժմ սպառնում են հենց նույն ձևով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Այսօր արդեն, փաստացիորեն, Սաուդյան Արաբիայի և եմենյան «Անսարալլահի» ուղղակի բախմ…

    Այսօր արդեն, փաստացիորեն, Սաուդյան Արաբիայի և եմենյան «Անսարալլահի» ուղղակի բախման մեջ Մերձավոր Արևելքի ամենաթանկարժեք բանակն առայժմ ոչ մի արդյունավետ և հաջող գործողություն չի կարողանում իրականացնել։
    Հակառակ սրան, Մերձավոր Արևելքի ամենաաղքատ պետության՝ Եմենի, միայն մի հատվածը վերահսկող «Անսարալլահը» մինչ այս պահը գրեթե ամեն օր գրանցում է ռազմական լրջագույն հաջողություններ՝ ԱԹՍ-ների և հրթիռային ուղիղ հարվածների տակ պահելով Սաուդյան Արաբիայի տարածքի մի շարք զգայուն կետեր։
    Յեմենցիները հենց այս պահին ապացուցում են, որ փողը և նորագույն սպառազինությունը ոչինչ են, եթե չկա պատերազմելու կամք և կազմակերպվածություն։
    Զեյդիական ուղղության շիայականություն դավանող «Անսրաալլահի» գաղափարախոսության դեռևս միջնադարից եկող կարևոր սկզբունքն առ այն, որ զեյդիական համայնքը կարող է առաջնորդել միայն այն իմամը, որը բռնության և ճնշման դեմ «սրով Ապստամբողն» է (արաբ.՝ «ալ-Կա’իմ բի-լ-սայֆ») այս կազմակերպությունը երկարաժամկետ կտրվածքով դարձնում է անպարտելի, որովհետև չի կարելի առաջնորդ դառնալ՝ առանց թշնամու դեմ ապստամբելու և զինված պայքարի, ուստի նույնիսկ պարտության դեպքում կրկին լինելու է ապստամբություն։
    Տարբերությունը միջնադարից, պատկերավոր ասած, միայն մի հանգամանք է. այժմ Եմենի զեյդիական համայնքն առաջնորդում է «հրթիռով Ապստամբողը»։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Եմենում Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահա…

    Եմենում Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահատկություն։ Դրանք ոչ թե մարտավարական, այլ հենց ռազմավարական բնույթի են, ինչը հսկայական ազդեցութուն է թողնում Մերձավոր Արևելքում լայն իմաստով։
    «Անսարալլահի» գործողություններն, ըստ էության, հանգեցրել են Սաուդյան Արաբիայի «նավթային» շրջափակմանը, և այդ երկրի, Պակիստանի ու Թուրքիայի միջև վերջերս ստեղծված «իսլամական ՆԱՏՕ»-ի անգործունակության ցուցադրմանը։
    Կարմիր ծովում իսրայելական Էյլաթ նավահանգիստը նույնպես, փաստացիորեն, կորցրել է իր նշանակությունը։
    Կանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը՝ Սուեզի ջրանցքով բեռնափոխադրումների կրճատման դեպքում։
    Նավթի գների աճը Սիրիայում հանգեցրել է հակակառավարական զանգվածային ցույցերի՝ ստեղծելով նկատելի ռիսկեր ներքաղաքական կայունության առումով, ինչն իր հերթին վտանգում է Թուրքիայի դիրքերի ամրապնդումն այդ երկրի ներսում։
    Եվ այս ամենն իրականացրել է Իրանի դաշնակից «Անսսրալլահը»՝ զեյդիական շիայական գաղափարախոսությամբ զինված մի ուժ, որի գաղափարական հայր, Իրանում հոգևոր կրթություն ստացած Հուսեյն ալ-Հութին՝ հետևելով իր նախնիների ավանդույթին, պնդում էր, որ խաղաղությունը նվաճվում է պատերազմով, այլ ոչ թե հանձնվելով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Խաղաղության հանդեպ խնամք» գրեթե բանաստեղծական, բայց Բաքվի բարբարոսական վարչախմբի…

    Խաղաղության հանդեպ խնամք» գրեթե բանաստեղծական, բայց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագայում իմաստազուրկ արտահայտությունը մի կողմ թողնելով, պետք է արձանագրել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ վարչախմբի պարագլուխը և նրա օգնական հորջորջվող ոմն Հիքմեթ Հաջիևն առնվազն երեք դրվագով հստակ քարոզչական ուղեգիծ են առաջ մղել երկու միմյանց շաղկապված ուղղություններով՝
    1. հայկական հոգևոր քաղաքակրթական և մշակութային ժառանգություն արհեստածին Ադրբեջանի կողմից վերահսկվող ողջ տարածքում, իբր, գոյություն չունի,
    2. Հայաստանը պետական (sic!) մակարդակով, իբր, վարել է Արցախի տարածքում մահմեդական սրբավայրերի ավերման և պղծման քաղաքականություն։
    Ընդ որում, բոլոր երեք վերոհիշյալ դրվագները կապված են այս բացահայտ սուտը և կեղծիքը միջազգային տարբեր շրջանակներում տարածելու հետ։
    Ինձ համար առայժմ մեծամասամբ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է Բաքվի բարբարոսական վարչախումբը հենց այս պահին նման ինտենսիվությամբ և ամենաբարձր մակարդակով իրականացնում ապատեղեկատվական բնույթի այս միջազգային քարոզչական արշավը, բայց փաստ է, որ այն առկա է, և ամենավարդագույն ակնոցներով իսկ դիտարկելիս, այն «խաղաղության հանդեպ խնամք», մեղմ ասած, չի կարելի համարել։
    Դրվագներից վերջինը եղել է հենց այսօր Դուբայում։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian
    https://streamable.com/1uyimg?src=player-page-share

    Watch unnamed | Streamable

    Watch “unnamed” on Streamable.

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է իր գլխավ…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արհեստածին բնույթը։
    Լավագույն դեպքում 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին ձևավորված «ադրբեջանական ժողովրդի»՝ համաշխարհային մշակույթին պարգևած միջնադարյան խոշոր գործիչներ են հայտարարվել ոչ միայն բացառապես պարսկերենով ստեղծագործած և Իրանն ու այդ երկրի անցյալը գովերգած Նիզամին և Խաղանին, շիայական իրանական կայսրության հիմնադիր Շահ Իսմայիլը, որը Բաքվի բնակչությանը սրի էր քաշել, միայն արաբերենով և պարսկերենով գրած Բաքուվին, ծննդյան վայրն անհայտ, Սիրիայում մահկանացուն կնքած և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած Նասիմին, Իրաքի Քարբալա քաղաքում ծնված և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած թուրքմենական բայաթ ցեղից սերող Ֆիզուլին։
    Այս բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է, ռևիզիոնիստական, ծավալապաշտական և մարդատյաց՝ այդ թվում «պաշտոնական» մշակույթը և պատմությունը։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian