Category: Vardan Voskanyan

  • Իսրայելական հեռուստաալիքի տվյալներով՝ այդ երկրի տարածքում իրանական հրթիռներն այս…

    Իսրայելական հեռուստաալիքի տվյալներով՝ այդ երկրի տարածքում իրանական հրթիռներն այսօր խոցել են ռմբապաստարան, իսկ Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին՝ հասցրել լուրջ վնասներ։
    Իսրայելական և ամերիկյան ենթակառուցվածքներն իրանական ճշգրիտ հրթիռային հարվածների մասին հաստատված տեղեկություններ կան նաև Հյուսիսային Իրաքի և Հորդանանի տարածքներից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրաքյան Քրդստանի տարածքում ԱՄՆ-ի և իսրայելական հետախուզական և ռազմական օբյեկտներ…

    Իրաքյան Քրդստանի տարածքում ԱՄՆ-ի և իսրայելական հետախուզական և ռազմական օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներին զուգահեռ, ակտիվացել են իրաքյան շիայական կազմակերպությունները։
    Այս պահին իրաքյան շիաները՝ որպես Իրանի հոգևոր առաջնորդի սպանության վրեժխնդրական գործողություն, գրոհում են Բաղդադի «Կանաչ գոտին», որտեղ ամերիկյան դեսպանատունն է։
    Այսօր շիաների լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել նաև Պակիստանում, եղել են բախումներ անվտանգության ուժերի հետ, այրվել է ՄԱԿ-ի գրասենյակ։
    Շիայական իսլամում նահատակությունը կարևորագույն հանգամանք է, և այաթոլլահ Խամենեիի զոհվելն այժմ նկատելիորեն ակտիվացրել է շիայական շարժումն Իրաքում և Պակիստանում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Եթե Վաշինգտոնը և Թել-Ավիվը փորձում են Իրանի ներսում ստեղծել հակաիշխանական բողոքի…

    Եթե Վաշինգտոնը և Թել-Ավիվը փորձում են Իրանի ներսում ստեղծել հակաիշխանական բողոքի ալիք իշխանափոխության նպատակով, ապա Իրանը փորձում է ԱՄՆ-ի ներսում խթանել հակապատերազմական հանրային տրամադրությունները։
    Արդեն իսկ Պենտագոնի կողմից հաստատված ամերիկյան 3 զինվորների զոհվելու և 5-ի վիրավորվելու հանգամանքը նկատելիորեն կարող է ազդել ԱՄՆ-ի ներսում քաղաքական և հանրային տրամադրությունների վրա՝ հատկապես, որ նախագահ Թրամփն իրեն դիրքավորում է՝ որպես խաղաղություն բերող ղեկավար։
    Չնայած պատերազմի իր առաջին ուղերձում ԱՄՆ-ի նախագահը խոսել էր հնարավոր զոհերի մասին, սակայն առաջիկա ելույթներում անհրաժեշտ են լինելու լրացուցիչ բացատրություներ ամերիկյան հասարակությանը պատերազմի երկրորդ օրն իսկ գրանցված զոհերի վերաբերյալ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Եթե նախկինում որևէ երկրում հնազանդ իշխանություն բերելու նպատակով կիրառվում էին գ…

    Եթե նախկինում որևէ երկրում հնազանդ իշխանություն բերելու նպատակով կիրառվում էին գունավոր հեղափոխությունների սցենարներ, ապա այժմ ամեն ինչ կատարվում է նաև շատ բիրտ ռազմական միջամտության ձևով։
    Իսրայելական հեռուստաալիքներից մեկի մեկնաբանը շատ հստակ բացատրում էր Իրանի դեմ պատերազմի նպատակը՝ հարվածներ հասցնել, ավերել երկիրը, սպանել ղեկավարությանը և տեղում՝ հողի վրա կազմակերպված ընդվզումների միջոցով հասնել կամակատար իշխանության հաստատման։
    Արտաքին ռազմաճակատին զուգահեռ, այժմ փաստացիորեն խնդիր է դրված հենց Իրանի ներսում ևս ստեղծել ճակատ, և սա պարզ էր ի սկզբանե։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Պետք է արձանագրել, որ Իրանի ռազմաքաղաքական համակարգը շարունակում է հնարավորին ար…

    Պետք է արձանագրել, որ Իրանի ռազմաքաղաքական համակարգը շարունակում է հնարավորին արդյունավետ և համակարգված աշխատել նույնիսկ առանց պետության գլխի։
    Պետականության հազարամյակների ավանդույթն, այսուհանդերձ, Իրանում շատ ուժեղ է, բայց, բնականաբար, աշխարհի թիվ մեկ գերտերության հետ պատերազմական պայմաններում քաղաքական անցումային շրջանի ապահովումը հղի է նաև զգալի ռիսկերով։
    Այժմ քաղաքական դաշտում հանրային հաղորդակցության ապահովման առումով առավել ակտիվ են Իրանի ԱԽ քարտուղար Լարիջանին և խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։
    Վերջինս, մինչև քաղաքական պաշտոն զբաղեցնելը, ԻՀՊԿ նշանակալի գործիչներից էր, և, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ փաստացիորեն ստվերային կերպով համակարգում էր նաև Իրանի ռազմական գործողությունները 12-օրյա պատերազմի օրերին։
    Ինչևիցե, քաղաքական որոշակի վակումի պայմաններում էլ Իրանի ԶՈւ-երը գործում են անդադար և շատ ագրեսիվ կերպով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Տելեգրամյան այս ալիքի սիրելի՛ հետևողներ։Հավանաբար շատերդ գիտեք, որ այս ալիքը գտն…

    Տելեգրամյան այս ալիքի սիրելի՛ հետևողներ։
    Հավանաբար շատերդ գիտեք, որ այս ալիքը գտնվում է ադրբեջանական թշնամական մշտադիտարկման տակ, ուստի իմ կողմից ենթարկվում է խիստ մոդերացիայի։
    Այսու, կարիք չկա արձագանքելու այստեղ պարբերաբար հայտնվող և «մեկնաբանություններ» թողնող ադրբեջանցիներին կամ կասկածելի անձանց, քանի որ դրանց գրառումները ջնջվելու են։
    #ջնջվող_գրառում

  • Իրանական պաշտոնական աղբյուրները հաստատեցին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամեն…

    Իրանական պաշտոնական աղբյուրները հաստատեցին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի մահը, թեև երեկ երեկոյան դրանում վստահ չէր նույնիսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։
    Սրանով փակվում է Իրանի հազարամյակների պատմության կարևորագույն էջ, որին դեռ շատ անդրադարձներ կլինեն։
    Իրանում, ամենայն հավանականությամբ, հնարավորին արագ կընտրեն նոր հոգևոր առաջնորդ, բայց արդեն իսկ կարելի է ենթադրել, որ հոգևոր առաջնորդի զոհվելու և ընթացող պատերազմի պայմաններում շատ ավելի ծանրակշիռ դերակատարություն է ստանձնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
    Արդեն իսկ նման ազդակներ կան Իրանի ներքաղաքական դաշտում, սակայն առայժմ երկիրը կենտրոնացած է պատերազմի վրա։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իսրայելի վարչապետ Նեթանյահուն իր ուղերձում, բացի իսրայելցիներին բարոյապես գոտեպն…

    Իսրայելի վարչապետ Նեթանյահուն իր ուղերձում, բացի իսրայելցիներին բարոյապես գոտեպնդելուց և Իրանի ժողովրդին ուղղված մեղադրանքից, թե պետք չէ «ձեռքերը ծալած նստել», այլ անհրաժեշտ է ապստամբել, այսօրվա հարձակման ոչ մի կոնկրետ և հստակ արդյունք չնշեց։
    Նա դա չարեց, որովհետև նման արդյունք, ամենայն հավանականությամբ, գոյություն չունի։
    Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել միանգամից մի քանի ուղղություններով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային արաբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարե…

    Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային արաբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի պաշտպանության հարցում Թեհրանը «կարմիր գծեր» չունի։
    Սա նշանակում է սեփական պաշտպանության նպատակով այս երկիրը հարվածներ է հասցնելու ցանկացած թիրախի, որը համարում է վտանգավոր կամ ոչնչացման ենթակա և որին ունի հասանելիություն։
    Որքան էլ պարադոքսալ թվա, նման ռազմավարությամբ Իրանը ձգտում է կանգնեցնել իր դեմ ագրեսիան՝ ոչ թե որևէ մեկից խնդրելով, որ կանգնեցնի այն, այլ պատկերավոր ասած, ողջ Մերձավոր Արևելքը վերածելով ճահճի, որի մեջ խրվելու վտանգը կկանգնեցնի իրենից հզոր հակառակորդին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խ…

    Ոչ մի հաստատված պաշտոնական տեղեկատվություն չկա Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի զոհվելու մասին։
    Գրեթե վստահ եմ, որ այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը։
    Բայց, եթե նույնիսկ դա ճիշտ լինի, ապա խորքային իմաստով շատ ավելի վատ լուր է դառնալու Իրանի հակառակորդների համար, քանի որ կպարզվի, որ իրանական ռազմաքաղաքական համակարգը շատ հստակ աշխատում է նաև այդ երկրի առաջին դեմքի բացակայության պայմաններում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan