Category: Vardan Voskanyan

  • Քաղաքակրթական Հայաստանն այն է, երբ քո նախնիները նույնիսկ անշունչ ժայռին հոգի են …

    Քաղաքակրթական Հայաստանն այն է, երբ քո նախնիները նույնիսկ անշունչ ժայռին հոգի են հաղորդում՝ իրենց միջնադարյան մշակութային ջանքով այն զարդարելով հիասքանչ ժայռախաչերով։
    Թիկունքիս ժայռախաչերի տարածքում ինչ-որ ժամանակ հաստատված վաչկատուն ցեղերը գեթ մեկ մշակութային նշանակության խազ չեն ավելացրել այս սրբազան լանդշաֆտին՝ այն դիտարկելով բացառապես արոտավայր իրենց հոտերի համար։
    Հայաստանի նույնիսկ ժայռերն են սրբացված՝ մեր նախնյաց անխոնջ քաղաքակրթական ջանքով և անսասան հավատքով, ուստի թեկուզ մի ժայռաբեկոր չի կարելի զիջել բարբարոսներին։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Այսօր արհեստածին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտ…

    Այսօր արհեստածին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը։
    Դրա ընթացքում այդ «կազմակերպության»՝ արհեստածին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության հետ կապերի բաժնի վարիչ Ադալաթ Վալիևը, հադես է եկել փաստացի խոստովանությամբ առ այն, որ, այսպես կոչված, «Արեմտյան Ադրբեջանի» կեղծ, հակահայկական, ծավալապաշտական և ագրեսիվ ծրագիրը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի կողմից վերածվել է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկի։
    Եթե վերլուծենք նրա բարբաջանքը, ապա այսպես կոչված, «Արեմտյան Ադրբեջանի» շինծու թեման առաջին անգամ քաղաքական մակարդակում արծարծվել է Հեյդար Ալիևի կողմից, իսկ Բաքվի ներկայիս բռնապետն, այն դարձրել է պետական քաղաքականության առաջնահերթություններից։
    Հետաքրքիր է՝ խաղաղության գնացող այդ ո՞ր երկրի ամենաբարձր պաշտոնյան է մյուս երկրի հանդեպ թշնամական և քայքայիչ ծրագիրը դարձնում պետական քաղաքականության առաջնահերթություններից։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Խորհրդանշական էր, որ հենց իրանական ամենահինավուրց տոներից մեկի՝ «Շաբ-ե Յալդա»-յի…

    Խորհրդանշական էր, որ հենց իրանական ամենահինավուրց տոներից մեկի՝ «Շաբ-ե Յալդա»-յի երեկոյան ելույթ ունեցա իրանական քաղաքակրթության և մշակույթի, հայ-իրանական բարեկամության մասին, ինչպես նաև ծանոթացա ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan
  • Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի հենց այս պահին վարում է արհեստա…

    Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը, որը չտեսնելու համար պետք է կույր լինել և՛ աչոք, և՛ մտոք։
    Բացահայտ տիրույթում այդ պատերազմն արտահայտվում է մի քանի պատումային (նարատիվային) ուղղություններով.
    1. Ապալեգիտիմացնել հայերիս բնական իրավունքն՝ ապրելու Հայաստանում՝ հայերիս, իբր, «ոչ տեղաբնիկ» լինելու հանգամանքի «ապացուցմամբ», որը առաջ է մղվում երկու հիմնական հարվածային ուղղությամբ. նախ՝ «քանի որ հայերենը հնդեվրոպական լեզու է, ապա հայերը այստեղ են եկել Հնդկաստանից» (թե ինչո՞ւ ոչ Եվրոպայից՝ պարզ է, որպեսզի չհաղորդվի «պրեստիժայնություն»), և երկրորդը՝ «հայերն այստեղ են հայտնվել միայն 19-րդ դարասկզբին Գրիբոյեդովի կազմակերպած գաղթի հետևանքով»:
    2. Սեգեմենտացնել՝ առնվազն երկու հատվածի պառակտել հայությանը և հայաստանցիներին, իսկ «լավագույն» դեպքում թշնամացնել միմյանց հետ, ինչը առաջ է մղվում հետևյալ հարվածային ուղղությամբ. «կան ռևանշիստ, անջատողական և ֆաշիստ հայեր, և նրանք են հիմնական պատճառը, որ Հայաստանն ունի բարդ հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ հայության խնդիրը ոչ թե Ադրբեջանն է և Թուրքիան, այլ բացառապես վերոնշյալ խմբի հայերը»։
    3. Ապալեգիտիմացնել հայկական պետականության գոյության հիմնարար իրավունքը պատմական, իրավական և այլ առումներով, որը առաջ է մղվում մի քանի հարվածային ուղղություններով. նախ՝ «քանի որ հայերը Հնդկաստանից են, ապա գնչուներ են, իսկ գնչուները պետականություն չեն ունեցել և չունեն», այնուհետ՝ «Հայաստանն իր այսօրվա տարածքում ոչ թե Հայաստան է, այլ Արևմտյան Ադրբեջան, ուստի ինչպե՞ս կարող է Ադրբեջանում գոյություն ունենալ Հայաստան անունով պետություն», հետո՝ «այստեղ եղել են ադրբեջանական պետական միավորներ, որոնցից ամենակարևորը Երևանի խանությունն է, իսկ հարավկովկասյան խանությունների ժառանգորդը Ադրբեջանն է»,  այնուհետ՝ «1918թ. հայկական պետությունը ստեղծվել է ժամանակի ադրբեջանական իշշանության բարի կամքի շնորհիվ, որը հայերին է նվիրել Երևանը, իսկ ապերախտ հայերը դրանից հետո գրավել են Սյունիքը, Վայոց ձորը և այլ տարածքներ, ուստի հիմա էլ Հայաստանի տարածքը պատմական ադրբեջանական հող է հենց ադրբեջանական տեղանուններով»։
    Այս հակահայկական, կեղծ, ագրեսիվ և ծավալապաշտական  պատումները, որոնց ընդամենը մի հատվածին շատ համառոտ և հնարավորին պարզ  անդրադարձ կատարեցի, արհեստածին Ադրբեջանում առաջ են մղվում անխտիր բոլոր մակարդակներում՝ նախագահ և այլ պաշտոնյաներ, գիտական, ակադեմիական և կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ և քարոզչական տիրույթ, աշխատանք միջազգային հանրության հետ և այլն։ 
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրենց իսկ հրավիրսծ «հավաքին» հինգ րոպեով ներկայացած և թիկնազորով դրանից փախչող «…

    Իրենց իսկ հրավիրսծ «հավաքին» հինգ րոպեով ներկայացած և թիկնազորով դրանից փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իսկ միգուցե «տասնյակը» վաղը Էջմիածնի փոխարեն, դիցուք, Գանձասար գնա՞, քանզի հայկա…

    Իսկ միգուցե «տասնյակը» վաղը Էջմիածնի փոխարեն, դիցուք, Գանձասար գնա՞, քանզի հայկական սրբությունների իրական պղծումն այժմ բռնազավթված Արցախում է տեղի ունենում բարբարոսական տարերքի կողմից։
    Արցախում Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի և մեր հարյուրավոր այլ սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու»։
    Խոսքեր չկան, ուղղակի պատմության ծաղրն է մեր հանդեպ։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի երեկվա…

    Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի երեկվա հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշման։ բավական հստակ և միանշանակ ազդանշան է։
    Որպեսզի հասկանալի լինի, թե ով է ազդանշանն ուղարկողը, պետք է ի նկատի ունենալ, որ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը չափազանց բարձր պաշտոնյա է, որի անմիջական մասնակցությամբ և խորհուրդներով առաջնորդը հատկապես ռազմավարական նշանակության զգայուն հարցերում
    սահմանում է այն «կարմիր գծերը» և ուղենիշները, որոնց շրջանակում պետք է գործի այդ երկրի ԱԳՆ-ն և ընդհանրապես պաշտոնական դիվանագիտությունը։
    Հետևաբար, այս ազդանշանին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ և ուղիղ ու անկեղծ երկխոսության միջոցով փորձել փարատել իրանական կողմի անհանգստությունները, քանի որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար չափազանց կարևոր են անխտիր բոլոր առումներով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Քաղաքակրթական Հայաստանն մշակութային ժառանգականության անընդմեջ ավանդույթով հայակա…

    Քաղաքակրթական Հայաստանն մշակութային ժառանգականության անընդմեջ ավանդույթով հայակական սրբազան տարածք է։
    Հենց այդ ժառանգականության արդյունքում է, որ ավելի հինավուրց վիշապաքարերը միջնադարում ենթարկվելով վերաֆինանսավորման դարձել են վայելչագեղ խաչքարեր, որոնց՝ Վայոց ձորի Թառաթումբ գյուղի նմուշները հիացնում են։
    Քաղաքակրթական Հայաստանի որևէ մասնիկ երբեք և ոչ մի պարագայում չի կարելի ուրանալ և զիջել բարբարոսներին, քանզի այդ դեպքում ուրացվում և զիջվում է հենց մեր՝ հայկական, մինչքրիստոնեական և հետքրիստոնեական մշակութային աշխարհի մի մասը՝ դատապարտելով այն ոչնչացման։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Հայաստանում սպառողական հասարակության ակնկալիքները բավարարելու լավագույն քարոզչակ…

    Հայաստանում սպառողական հասարակության ակնկալիքները բավարարելու լավագույն քարոզչական մեքենայություններից մեկը Եվրամիության անդամ երկրների վիզաների ազատականացման մասին «խոսույթն» է։
    Մեր հասարակության մի նկատելի հատվածն իր համար բաղձալի շենգենյան մուտքի արտոնագիրը ստանալու համար լուռումունջ պատրաստ է չնկատելու տալ ցանկացած օտարերկրյա ներկայացուցչության նույնիսկ դռնապանի արհամարհական և նվաստացուցիչ վերաբերմունքը, միայն թե անձնագրում ունենա իր «երազանքի» այդ թղթոնը, իսկ հետո՝ երկարաձգի այն մեկ կամ մի քանի տարով։
    Միևնույն ժամանակ հասարակության «եվրոպամոլ» այս հատվածի համար, մեղմ ասած, ամենևին հրապուրիչ չէ միջին վիճակագրական եվրոպացու մինիմալիստական և համեստ կենցաղը, ուստի եվրոպական արժեքներից, որպես կանոն, Հայաստան են «ներմուծվում» գրեթե բացառապես այսինչ եվրոպական քաղաքում «մի հատ կոֆե խմելու» և «աութլեթներից էժան, բայց բրենդային մայկա առնելու» պատմությունները միայն, միևնույն ժամանակ առիթ ընձեռելով ամենաբարձր մակարդակի մուննաթի համար, թե՝ «եթե ամեն ինչ լավ չէ, ինչպե՞ս եք այսքան գնում եվրոպաներ»։
    #չՀայաստսնը
    🆔 @vardan_voskanyan

  • Քաղաքակրթական Հայաստանի սրբազան ողջ տարածքը սրբագործված է մեր նախնիների մշակութա…

    Քաղաքակրթական Հայաստանի սրբազան ողջ տարածքը սրբագործված է մեր նախնիների մշակութային ջանքով։
    Վաչկատուն բարբարոսական տարերքը, ժամանակավոր հանգրվանելով այս սրբազան հողում, ոչ միայն որևէ մշակութային հետք չի թողել մեր հայրենիքում, այլ գաղութացնելով և շահագործելով քաղաքակրթական Հայաստանը, «լավագույն» դեպքում ոչ թե ոչնչացրել, այլ լկտիաբար յուրացրել է մեր ժառանգությունը։
    Այս քաղաքակրթության իրական տերերը մենք ենք և միայն մենք, իսկ տերը պետք է կամք և արժանապատվություն ունենա երբեք չզիջելու բարբարոսներին այն, ինչ իրեն ժառանգել են հենց իր քաղաքակիրթ նախնիները։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan