Category: Vardan Voskanyan

  • ԱՄՆ-Իրան փոխադարձ ռազմական հարվածների նոր ալիքը սկսվեց այսօր, այն բանից հետո, եր…

    ԱՄՆ-Իրան փոխադարձ ռազմական հարվածների նոր ալիքը սկսվեց այսօր, այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը հարվածներ հասցրեց Իրանի հարավին, իսկ նախագահ Թրամփը սպառնաց, որ պատասխան հարվածների դեպքում էլ ավելի կուժգնանա Իրանի վրա հարձակումը։
    Բայց Իրանը Իրան չէր լինի, եթե պատասխանը չլիներ անզուգաչափ։
    Ամերիկյան հարվածներից և սպառնալիքից քիչ անց իրանական հրթիռները առաջին անգամ խոցել։են Հորդանանի ծայր արևմուտքում՝ Ակաբայի ծոցի շրջանում տեղակայված ամերիկյան «Քամփ Թիթին» ռազմակայանը, որտեղ Իրանին ավելի մոտ Հորդանանի արևելյան հատվածներից տեղափոխվել էր ամերիկյան զինուժի լրացուցիչ անձնակազմ։
    Չնայած իրանական հրթիռների չեզոքացման նպատակով աշխատել է նաև իսրայելական ՀՕՊ-ը, այսուհանդերձ իրանական լրատվամիջոցները տարածել են ռազմակայանի հրթիռային խոցման կադրեր։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարո…

    Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարում համոզել ռուսաստանցիներին, գերմանացիներին և աշխարհին, թե, դիցուք, գերմանացի մեծագույն փիլիսոփա Կանտը գերմանացի չի եղել, այլ եղել է պրուս, իսկ Կալինինգրադի պատմական եկեղեցիներն ամենևին էլ գերմանական չեն, այլ պրուսական են, որովհետև դա պարզագույն հիմարություն կլիներ։
    Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ միայն չի խորշում պնդել, թե Գանձակեցին կամ Կաղանկատվացին աղվան էր, իսկ Արցախի պատմական տաճարները աղվանական են, այլև նման լկտի կեղծարարությունը դարձրել է իր պաշտոնական պատմագրության և պետական քարոզչության առանցքային գործիք, բայց սա պարզագույն հիմարություն չէ։
    Հատկապես մեր տարածաշրջանում հանրային և ոչ միայն հանրային ընկալման մեջ տարածքին տիրապետելու լեգիտիմության կարևորագույն աղբյուր է դիտարկվում տարածքի պատմական տեր լինելու հանգամանքը, կամ ավելի պարզ խոսքերով՝ «եթե այդ տարածքն առաջինը պատկանել է իմ նախնիներին, ապա դա իմ տարածքն է»։
    Ուստի Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթումը և մեզ այդ տարածքների նկատմամբ նույնիսկ մեր պատմական հիշողությունից զրկումը։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • 1895-96թթ. Աֆղանստանի էմիրը գրավեց հնդիրանական հինավուրց կրոնական հավատալիքները …

    1895-96թթ. Աֆղանստանի էմիրը գրավեց հնդիրանական հինավուրց կրոնական հավատալիքները պահպանող Քաֆիրիստան (թարգմ.՝ «անհավատների երկիր») երկրամասը և տեղի բնակչությանը բռնի կերպով մահմեդականացրեց՝ երկրամասը կոչելով Նուրիստան (թարգմ.՝ «լույսի երկիր»):
    Երկրամասի մահմեդականացված էթնիկական խմբերից մեկի՝ կատի ժողովրդի, մի հատվածը՝ փախչելով ապաստանեց Չիտրալում, որն այն ժամանակ Բրիտանական Հնդկաստանի մաս էր՝ պահպանելու իր կրոնը։
    Այդ գաղթից մոտ 40 տարի անց վերջին հեթանոս կատին 1938թ. ընդունեց իսլամ, և հինավուրց հնդիրանական կրոններից մեկն այլևս դադարեց գոյություն ունենալ։
    Չնայած Բրիտանական Հնդկաստանում կատիների բռնի իսլամացման փաստ արձանագրված չէ, բայց պարադոքսալ կերպով այդ ժողովուրդը, փաստացիորեն, ոչ միայն ինքնակամ հրաժարվեց իր կրոնից, այլ նաև դարձավ խիստ մոլեռանդ մահմեդական։
    Նման պարադոքսի գիտական հիմնական բացատրությունն այն էր, որ կատիների հինավուրց կրոնը և դրա վրա հիմնված ինքությունը կորցրել էր կապը այն սրբազան աշխարհագրության և կենսաշխարհի հետ, որտեղ ձևավորվել էր և բյուրեղացել։
    Բայց այս գրառումը կատիների մասին չէ։ Այն մեր մասին է՝ մեր ինքնության մասին, որին օդի և ջրի պես անհրաժեշտ է առնվազն հոգևոր, իսկ լավագույն հեռանկարում նաև ֆիզիկական կապը մեր իսկ սրբազան աշխարհագրության հետ, ցավոք, որի միայն մի մասի տերերն ենք մենք այժմ։
    Մեր ինքնությունը չի կարող ամբողջական և ամրակուռ լինել, եթե մեզ համար մեր իսկ ազգի սրբազան աշխարհագրության և կենսաշխարհի հավասարազոր հոգևոր և զգացական մասեր չլինեն, դիցուք, Օշականը, որտեղ հանգչում է սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Տարոնը, որտեղ ծնվել է նա, Գողթնը, որտեղ քարոզել է նա և Արցախը, որտեղ առաջին դպրոցներից մեկն է հիմնել նա։
    Անհնար է առնվազն հոգևոր մակարդակում տարանջատել սրբազան այս Հայաստանը և դրա մի մասը միայն դիտարկել հայրենիք, իսկ մնացյալը՝ ոչ։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ցանկացած ազգի պարագայում հասարակությունը հիմնականում տալիս է սոցիալ-մշակութային …

    Ցանկացած ազգի պարագայում հասարակությունը հիմնականում տալիս է սոցիալ-մշակութային հում նյութ, որից էլ վերնախավերը համազգային համակարգված ինքնություն, աշխարհայացք և վարքականոն են կերտում՝ վերցնելով բացառապես դրականը և դուրս թողնելով մերժելին։
    Այնուհետև այդ մշակված աշխարհայացքը լայն իմաստով քարոզչության միջոցով վերադառնում է նույն այդ հասարակություն և սկսում վերափոխել այն։
    Իմ համեստ կարծիքով՝ ներկայիս մեր տխուր իրականության պատճառներից մեկն այն է, որ վերնախավերը ոչ թե հանդես են գալիս նշված հում նյութի մշակողների դերում, այլ ձգտում են հենց այդ հում նյութը դիտարկել ոչ միայն պատրաստի, այլ նաև օրինակելի արդյունք և իրենց հարմարեցնել դրան։
    Սա ոչ միայն վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է, այլ նաև պարզունակ ամբոխահաճության ակունք, թե բա՝ «ժողովուրդն այսպես է ուզում»։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Ինչ-որ մեկը կարո՞ղ է ողջամիտ բացատրություն տալ, թե ինչո՞ւ են Բաքվի բարբարոսական …

    Ինչ-որ մեկը կարո՞ղ է ողջամիտ բացատրություն տալ, թե ինչո՞ւ են Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին պետք, այսպես կոչված, «անկլավները», բացի Հայաստանի ռազմավարական կարևորության հաղորդուղիները խաթարելուց կամ դրանց նկատմամբ փաստացի վերահսկողություն ստանալուց, իսկ ավելի լայն իմաստով՝ Հայաստանը արհեստածին Ադրբեջանից կախյալ և նոմինալ ինքնիշխանությամբ «պետություն» դարձնելուց։
    Ի՞նչ է արել, նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ. շենացրե՞լ է դրանք, նախկին բնակիչներին վերադարձրե՞լ է այդտեղ, զարգացնո՞ւմ է հողագործություն կամ անասնապահություն։ Ոչինչ, բացի այդ տարածքը ռազմականացնելուց։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բա…

    Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։
    Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի խարանն է, իսկ այն որ ծնկաչոք չեն՝ նրանց արժանապատվության բարձրակետը։
    Պետք է ազատվել այդ խարանից և ձգտել նրանց արժանապատվությանը, իսկ դա հնարավոր է մի դեպքում՝ եթե մեր բոլոր գերված և պատանդառված հայրենակիցները վերադարձվեն հայրենիք։
    #չՀայաստանը
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ի…

    Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն այդ վարչախումբը գերության և պատանդառության մեջ է պահում մի շարք մեր հայրենակիցների՝ նրանց նկատմամբ «դատավարություն» կոչվող կրկեսը փաստացիորեն վերածելով մեր ազգի և պետության դեմ քարոզչական խեղկատակության։
    Սա ուղիղ տրամաբանական հակասության մեջ է, ոչ միայն վերջերս այդքան մաշեցված «ինքնիշխանություն» եզրույթի հետ, այլ նաև մեր՝ որպես ազգի և պետության, նույնիսկ տարրական արժանապատվության հանդեպ անարգանք է։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական պիղծ և վիրավորական բարբաջա…

    Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական պիղծ և վիրավորական բարբաջանքներով է հանդես եկել բռնազավթված Նախիջևանում։
    Սրան զուգահեռ, սակայն, Բաքվի բռնապետը անդրադարձել է նաև Ատրպատականի սելջուկյան ծագմամբ և մշակութային իմաստով ամբողջությամբ իրանականացված աթաբեկների իշխանության ժամանակաշրջանում՝ 12-13-րդ դարերում, Նախիջևանում գործունեություն ծավալած, իբր, «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին։
    Բանն այն է, որ նշված ժամանակահատվածում չէր կարող գոյություն ունենալ «ադրբեջանցի» ճարտարապետ, քանի որ չկային ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ ադրբեջանական էթնիկական և մշակութային ինքնությունը, բայց առավել մեծ լկտիություն է «ադրբեջանցի» հայտարարել մի ճարտարապետի, որի անվան «աջամի» բաղադրիչը տվյալ ժամանակի գրական արաբերենից և պարսկերենից թարգմանաբար ուղղակի նշանակում է «ոչ արաբ, իրանցի»՝ ի հակադրություն «արաբի»։
    Բաքվի բռնապետի ղեկավարած պետական կազմավորում կոչեցյալն արհեստածին է ամեն ինչով՝ այդ թվում, տարածքի միջնադարյան մշակույթին իր հավակնությամբ, որը յուրացված է կամ մեզնից կամ իրանցիներից։
    Իսկ ինչո՞ւ է Բաքվի բռնապետը հիշել միջնադարյան այս ճարտարապետին և նրա թողած ժառանգությունը։
    Պատասխանը շատ պարզ է. նա բոլորից լավ է հասկանում, որ թե՛ պատմական և թե՛ մշակութային առումով Նախիջևանի՝ արհեստածին Ադրբեջանի կազմում լինելն ունի լեգիտիմության անհաղթահարելի պատնեշ, ուստի պետք է հայկական մշակույթի ոչնչացմամբ և իրանական մշակույթի յուրացմամբ «կերտել» այդ լեգիտիմությունը։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Մահմեդականների համար սրբազան Մեքքա քաղաքում Սաուդյան Արաբիա-Թուրքիա-Պակիստան եռյ…

    Մահմեդականների համար սրբազան Մեքքա քաղաքում Սաուդյան Արաբիա-Թուրքիա-Պակիստան եռյակի կնքած դաշինքը առայժմ դեռ թղթի վրա է սակայն ցուցիչ է, որ ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան Մերձավոր Արևելքում լրջագույն խնդիրներ ունի, իսկ իրանականն՝ ընդհակառակը՝ աճել է։
    Հենց սա է այն հիմնական պատճառը, որ սուննիական երեք խոշոր երկրները փորձում են մեկտեղել ջանքերը, այսպես կոչված, «սուննիական ՆԱՏՕ»-ում՝ հակազդելու առաջին հերթին հենց Իրանին, չնայած դրա մասին ուղղակիորեն չի բարձրաձայնվում։
    Իրանական կողմի պաշտոնական արձագանք գրեթե չկա, քանի որ իրանցիները հստակ հասկանում են, որ նշված երեք երկրների միջև առկա են ոչ միայն շահերի համընկնումներ, այլ նաև նկատելի հակասություններ, ուստի ինչ-որ փաստաթղթի ստորագրումը և դրա բարձրագոչ ներկայացումը դեռևս ոչինչ չի նշանակում՝ առավել ևս, որ հենց այս պահին Իրանի դաշնակից Եմենի «Անսարալլահը» (հութիները) ստուգում է այդ դաշինքի կենսունակությունը խոցելով սաուդյան պետական նավթային ընկերության ենթակառուցվածքները, իսկ Պակիստանը և Թուրքիան չեն շտապում միջամտել։
    Իրանը և նրա դաշնակիցները Լիբանանում, Եմենում ու Իրաքում միմյանց հետ կապված են նախևառաջ խորը գաղափարական կապերով, ինչը շիայական այս դաշինքը դարձնում է առավելագույնս ամուր, իսկ դրա գաղափարական ազդեցությունը տարածում, որքան էլ որ պարադոքսալ թվա, թե՛ Սաուդյան Արաբիայի, թե՛ Թուրքիայի և թե՛ Պակիստանի սահմաններից ներս բնակվող բազմամիլիոն շիայական համայնքների շրջանում, ընդհուպ մինչև այն, որ Սաուդյան Արաբիայի շիաներն ուրախանում են այդ երկրին Իրանի հասցրած հարվածներով, Թուրքիայի Իգդիրի շիաներն անցկացնում Իրանի հոգևոր առաջնորդի նահատակության սգո բազմահազարանոց ցույց, իսկ Պակիստանի շիաները նույն այդ սգո արարողությունները կազմակերպում՝ Իրանի նախկին և ներկա հոգևոր առաջնորդների պատկերների և միայն իրանական ու շիայական դրոշների ներքո, ինչպես դա արվում է Իրանի ներսում։
    Լուսանկարները՝ Պակիստանում շիայական սգո վերջին արարողություններից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian
    https://ibb.co/fWDQbyt

    20260809 212601 COLLAGE 2 hosted at ImgBB

    Image 20260809 212601 COLLAGE 2 hosted on ImgBB

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինային «Պատրիոտ» հրթիռներ չտրամադրելու խ…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինային «Պատրիոտ» հրթիռներ չտրամադրելու խնդիրը, նշել է, որ դրանք պետք են հենց իր երկրին։
    Սա անուղղակիորեն հաստատում է հենց ամերիկյան ԶԼՄ-ների և փորձագետների պնդումները, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում և Իսրայելի անվտանգությունն ապահովելիս սպառել է հարձակողական և պաշտպանողական հրթիռային պաշարների կրիտիկական ծավալ, ինչը զգալի ռիսկեր է ի հայտ բերել Չինաստանի և Ռուսաստանի հետ ենթադրյալ պատերազմի առումով։
    Այս ամենի ֆոնին Իրանը պատրաստվում է Օմանի հետ միասին առաջիկայում իրավական բնույթ հաղորդել Հորմուզի նեղուցի նկատմամբ իր փաստացի վերահսկողությանը։ Պարզ է, որ Օմանը չունի ոչ ռազմական և ոչ էլ այլ ներուժ Հորմուզի նեղուցի հարցով ԱՄՆ-ին դեմ գնալու, ուստի ակնհայտ է, որ իրանական կողմի հետ համագործակցելու խնդիրը պաշտոնական Մասկատն առնվազն համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, որն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից», նույնիսկ, եթե դրա հետևանքով կամրապնդվեն իրանական դիրքերը։
    Հորմուզի խնդիրը, պատկերավոր ասած, այն տեսանելի ցուցափեղկն է, որում երևում է, թե ինչքան նպատակաուղղված է աշխատում իրանական դիվանագիտությունն՝ իր ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական հանդգնությունը և քաղաքական կամքը մեթոդաբար փոխակերպելով իրավական կարգավիճակի, քանի դեռ հակառակ կողմը խիստ զբաղված է իր հրթիռների թվի և բենզինի գնի հաշվարկով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian