Category: Vardan Voskanyan

  • Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների հա…

    Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։
    Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում կառավարության մակարդակով ճանաչումը, որն ինքնին բարոյականության հետ որևէ առնչություն չունի, նկատելիորեն սահմափակել է արհեստածին Ադրբեջանի մանևրի տիրույթը և ստիպել վերջինիս որդեգրել բացահայտ թուրքամետ դիրքորոշում՝ այն արտահայտելով, ոչ ավել, ոչ պակաս, դրա ԱԳՆ կոչեցյալի մակարդակում արված հայտարարությամբ։
    Միևնույն ժամանակ, Բաքվի բարբարոսական վարչախմբի այս մոտեցումը պայմանավորված չէ միայն Թուրքիայի հետ, իբր, «մեկ ազգ, երկու պետություն» լինելու հանգամանքով, ինչպես փորձ է կատարվում ներկայացնել Բաքվում։
    Իրանի դեմ ամերիակա-իսրայելական վերջին անհաջող պատերազմը ևս ազդել է Բաքվի բարբարոսական վարչախմբի դիրքորոշման վրա, քանի որ Իսրայելի դաշնակիցը լինելը՝ ունենալով տարածաշրջանային իր գերակայությունը նաև հրթիռային հարվածներով հաստատող Իրանի նման հարևան, այժմ չափազանց վտանգավոր է դարձել։
    Միևնույն ժամանակ, Իսրայելին թիկունքով շրջվելու գործընթացը Բաքվի բռնապետի համար նույնպես հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանի որ այդ նույն բռնապետի իշխանության հարաբերական կայունությունը խարսխված է մի կողմից իսրայելական, իսկ մյուսից՝ թուրքական սյուների վրա, որոնցից յուրաքանչյուրի դուրս բերումը միանշանակորեն հանգեցնելու է այդ իշխանության խարխլման։
    Արհեստածին Ադրբեջանը ժառանգական իշխանական կլանից սերող երկու բռնապետների իշխանության առանցքի շուրջ ձևավորված պետականության խարխուլ ավանդույթով գոյացություն է, որի ապագան կախված է միայն մեկ անձի՝ Բաքվի ներկայիս բռնսպետի ճակատագրից, որն էլ այժմ կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Հորմուզի նեղուցում այսօր տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում Իրանի ԻՀՊԿ օդատիեզ…

    Հորմուզի նեղուցում այսօր տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը թիրախավորել են Օմանի ափերի մերձակայքում նեղուցով անցնել փորձող բեռնատար նավը և արգելափակել դրա անցումը, իրանական կողմը մեկնաբանել է՝ որպես համարժեք արձագանք։
    Ըստ այդ մեկնաբանության՝ Հորմուզի նեղուցով անցումը պետք է տեղի ունենա միայն իրանական կողմի նախանշած հենց նեղուցի իրանական ափի մոտակայքում անցնող միջանցքով և Թեհրանի հետ համաձայնեցմամբ։
    Նշված հանգամանքը ցույց է տալիս, որ չնայած Հորմուզի նեղուցը բաց է, բայց, փաստացիորեն, գտնվում է իրանական լիարժեք վերահսկողության և կառավարման տակ։
    Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զրոյական պատկերացում ունեցողները կարող են հավատալ, որ Իրանը կհրաժարվի Հորմուզի նեղուցի այժմյան փաստացի կառավարումից, և հնարավոր կլինի վերականգնել դրանով անցման մինչպատերազմական ստատուս քվոն։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Ամենանողկալի պարադոքսն այն է, որ Հայկազը և նրա նման բազմաթիվ նահատակ տղերք զոհվե…

    Ամենանողկալի պարադոքսն այն է, որ Հայկազը և նրա նման բազմաթիվ նահատակ տղերք զոհվել են հանուն այն բանի, որ ապրեն նաև նրանց նկարները ստորաբար ջնջողները…
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Թիկունքիս Հայաստանի սրբազան հողի քաղաքակրթական գողտրիկ անկյուններից մեկն է՝ Վայ…

    Թիկունքիս Հայաստանի սրբազան հողի քաղաքակրթական գողտրիկ անկյուններից մեկն է՝ Վայոց ձորի Բոլորաբերդ գյուղատեղիի (պատմական Ծուկրիկ գյուղն է) Թուխ Մանուկ խոնարհված եկեղեցին։
    Երկար քայլքից հետո հասնելով այստեղ, մի փոքր հանգիստ եմ առնում մինչև հուշարձանի և տարածքի հետ մանրամասնորեն ծանոթանալը։
    19-րդ դարում այստեղ այցելած Քաջբերունին ցավով գրում էր, թե ինչպես էր այս սրբազան տարածքը գաղութացրած և դեգրադացրած ինչ-որ վաչկատուն բարբարոս հանգիստ խոտ դարսում այս եկեղեցու ներսում՝ մեր նախնիների քաղաքակրթությունը բառացիորեն վերածելով գոմի։
    Իսկ հիմա այդ բարբարոսների ժառանգները լկտիաբար խոսում են նաև հինավուրց հայկական այս գյուղ իրենց «վերադարձ» կոչեցյալի մասին, որը, Աստված մի արասցե, վերադարձ է լինելու քաղաքակրթությունից բարբարոսության, մեր նախնիների հավատքի և քաղաքակրթական ջանքի արգասիք հոյակերտ այս եկեղեցուց՝ անասնագոմ։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից այս անգամ արդեն Գանձակի տարածաշրջանում անցկա…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից այս անգամ արդեն Գանձակի տարածաշրջանում անցկացված՝ երբևիցե գոյություն չունեցած «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված հերթական «փառատոնն» իր մակարդակով կրկին կոլխոզի միջոցառում էր հիշեցնում։
    Իսկ Հայաստանի Արալեզ գյուղում ծնված, արհեստածին Ադրբեջանի խորհրդարան կոչեցյալի պատգամավոր և նույնքան արհեստածին ինչ-որ «արևմտյան ադրբեջանցիների», իբր, «վերադարձի» հարցերով զբաղվող կազմակերպություն կոչեցյալի ղեկավար հորջորջվող ոմն Ազիզ Ալաքբարլին, որն, ի դեպ, ադրբեջաներենի ուսուցիչ է աշխատել, ուղղակի շողշողում է անգրագիտության մակարդակով։
    Սույն կիսագրագետը «աուդիտորիա» («լսարան») բառի արտասանությունն իր իսկ մայրենի լեզվով չգիտե (ասում է՝ «այդըթորյա», մինչդեռ պետք է լինի՝ «աուդիթորիա»), բայց իր իսկ խոսքերով՝ «այս փառատոններով լսարաններից դեպի շրջաններ է դուրս գալիս»:
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան կամաց-կամաց սովորում է ճշգրիտ հայկակ…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան կամաց-կամաց սովորում է ճշգրիտ հայկական բնիկ տեղանունները, ճիշտ է նվաստիս «ռևանշիստ» անվանելով, բայց դե կարևորը, որ հենց վերնագրում «Օրդուբադի» փոխարեն գրել են Որտուատ՝ հենց այնպես ինչպես հայերենի դասական ուղղագրության կանոնով է։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցինե…

    Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի։
    Եթե մինչ այս տարբեր քարոզչական տեխնոլոգիաների և լրտեսական ցանցի միջոցով իսրայելական կողմը կարողանում էր Իրանի ներսում ազդել հասարակական տրամադրությունների վրա, ապա ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ Իրանի վերջին պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։
    Իրանական հաջող անզուգաչափ գործողությունները թե՛ մարտադաշտում, թե՛ դիվանագիտության տիրույթում ստեղծել են չափազանց դժվարին իրավիճակ հենց Իսրայելի ներսում Նեթանյահուի կառավարության համար, ինչն ինքնին կարելի է դիտարկել նաև Իրանի քարոզչական հաղթանակ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյսն Ադրբեջան» «վերադարձ» կոչեցյալի վերաբե…

    Երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյսն Ադրբեջան» «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ Նախիջևանում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից անցկացված, իբր, «փառատոն-համաժողովը» հիշեցնում էր փոքր-ինչ ճոխ և ավելի փայլփլուն կոլոխոզի միջոցառում, որի մասնակիցներն իրենց ինտելեկտուալ մակարդակով կոլխոզից անդին չէին անցել։
    Չնայած սրան, լկտիության մակարդակը գերազանցում էր ցանկացած «ակնկալիք»։
    Հայաստանի Արալեզ գյուղում ծնված և արհեստածին Ադրբեջանի խորհրդարան կոչեցյալի պատգամավոր ու «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, կիսագրագետ հոխորտանքով «պահանջում էր» Հայաստանից ապահովել «վերադարձը»:
    Սա է սրանց մակարդակը, և մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ՝ այն էլ բռնազավթված հինավուրց հայկական Որտվատ քաղաքում, որը բարբարոսներն աղավաղելով, անվանում են «Օրդուբադ»։
    Կից՝ «Մշակ» թերթի՝ 20-րդ դ. մի էջ է, որտեղ երևում է, հայերենով հենց Որտվատ ձևը։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանական ԶԼՄ-ները տարածել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման հուշագրի՝ ն…

    Իրանական ԶԼՄ-ները տարածել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման հուշագրի՝ նախագահ Փեզեշքիանի կողմից հեռավար ստորագրության լուսանկարներ։
    Մինչև հուշագրի կետերին անդրադառնալը, որոնցում, ըստ էության, արձանագրվել է նաև Հորմուզի նեղուցի իրանական փաստացի կառավարումը, ուշագրավ է նշել, որ դրանում պաշտոնապես օգտագործվել է նաև «Պարսից ծոց» աշխարհագրական անվանումը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում սովորաբար պաշտոնապես այն կոչում էին «Ծոց»:
    Հետաքրքրական է նաև, որ Իրանի պահանջով հուշագիրը կազմվել է ոչ միայն անգլերենով, այլ նաև այդ երկրի պաշտոնական լեզու պարսկերենով։
    Նման ուշադրությունը սեփական լեզվի և տեղանունների հանդեպ, անշուշտ, արժանի է առանձին հարգանքի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում այդ երկրի ԱԳՆ խոսնակ Բաղային, ան…

    Իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում այդ երկրի ԱԳՆ խոսնակ Բաղային, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետագա փուլերին, նշել է՝
    «Իրանի հրթիռները նախատեսված են բացառապես արձակվելու, այլ ոչ թե բանակցությունների առարկա դառնալու համար։ Իրանի պաշտպանական կարողությունների վերաբերյալ որևէ գործընթացի շրջանակում և որևէ կողմի հետ բանակցություններ չեն վարվելու»։
    Ինչ խոսք, թևավոր և խոսուն այս ձևակերպումն արտահայտությունն է Իրանի կոշտ պաշտոնական դիրքորոշման, ըստ որի՝ երկրի հրթիռային և պաշտպանական ծրագրերը բանակցությունների առարկա չեն և համարվում են ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բացադրիչ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian