Blog

  • Եզրաս սրբազանն այսօր` Սուրբ Ղևոնդյանց օրը, քահանայից դասի ու հավատացյալների հետ …

    Եզրաս սրբազանն այսօր` Սուրբ Ղևոնդյանց օրը, քահանայից դասի ու հավատացյալների հետ միասին երգում է Սարդարապատի երգը։

    https://cdn4.telesco.pe/file/238dc35eef.mp4?token=Pn8XSmBTpFtimxaJw95CIQ6bBKvNcPqP1D_gPa5IDH710GeVZmRjtndFpd5R44XOo0O4J5uol5MfpK5h1gUbbUWGtq5y4HQmiq9_jLMIZoBCdlSLgfYOMXKsK6ipCaAEtCT2OxGYesoP75q2w4qcbTLXwNQQRXOwL1CpH-GJn_R5V_rp8upevPxEskp9ENMjFP0Ac7GNQTYCQfQgCmS6mju_XWoM_Zv-H-uqxMURptoDPLp3czG1i354Tz58jWz8HCaVqZAe6VKvn9HqxlPxaFgcjHsAvNG4R6RS0wgJnD7zR0Hzh0q34MNU0dsT48anpOkoONS1Eh9lLFPqbx4eD3tUnBoo0TU-WCE0O8UHFfA0_qoF0zmuu0RE6FnpUZVRhMVby00iMe-__a61cwRgdYZTgbca0oB7-WuIRLSJuQ2lCNFbH4x4xJzoMIo0-NG_GWFNyXxRryinuNekXV3fxzy3i8WN70EXovtTh4ayKgHjCZtQ7ND1czISywrXMrhr0d2jbFyEm8Mkio9bJKO5MMbSPghVj2yNgb4FQxD3ZAqfSNG6HViimI5-64MtVaJDcHgU_mq_Q1XeyOoUp51cSMq78yEwRaTL8PPKHYpzhxiaLZZFtk5daNH_JXPKXlbX3rVV3OXbNM5ZLhcTGuXdSwvJPds3Yt0kHhQ8WBw-Oh8

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երևանյան հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Բաքվում ապօրինի անազատության մեջ գտնվող հայերի հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
    «Երեկ Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարությունների մեծ մասն արդեն իսկ տնտեսական էր, քան թե քաղաքական, սա նշանակում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել։ Մենք չխոսեցինք սահմանային վիճակի մասին, մենք չխոսեցինք ռեգիոնալ լարվածության մասին, դա նշանակում է, որ չկա օրակարգում այդպիսի հարց։ Իհարկե, օրակարգում կան կոնֆլիկտի կամ հետկոնֆլիկտային վիճակի հետ կապված հարցեր։ Բոլոր դեպքերում են այդ հարցերը քննարկվում։ Մասնավորապես՝ անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը»,- ասաց Փաշինյանը։
    Վարչապետը նշեց՝ Բաքվում պահվող հայերի հարցը դեռ օգոստոսի 8-ին է արծարծվել Հայաստան-Միացյալ Նահանգներ քննարկումներում։
    «Հարցը եղել է օրակարգում և հարցը քննարկվել է օրակարգում։ Գործնականում վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որ այդ հարցին չանդրադառնանք»,- ընդգծեց Փաշինյանը։
  • ՀՀ քաղաքացին առաջիկա ընտրություններին պետք է տեր կանգնի իր ջանքերով, զրկանքներով…

    ՀՀ քաղաքացին առաջիկա ընտրություններին պետք է տեր կանգնի իր ջանքերով, զրկանքներով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը։
    Նիկոլ Փաշինյան
  • Ադրբեջանում անազատության մեջ պահվող Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա, եթե չլիներ Հ…

    Ադրբեջանում անազատության մեջ պահվող Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա, եթե չլիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բարելավվող միջավայրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    «Նախորդ ամիս վերադարձան 4 անձինք, մեր հայրենակիցներ, Վագիֆ Խաչատրյանի դեպքում ես ուզում եմ ձեզ միանշանակ և աներկբա վստահեցնել, որ, եթե չլիներ խաղաղության բարելավվող միջավայրը, նա չէր վերադառնա Հայաստան, առնվազն չէր վերադառնա հիմա և տեսանելի ապագայում»,- ասաց վարչապետը։
    Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Բաքվի ռազմական դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատավճիռներին և նրանց վերադարձի հնարավորությանը։
    «Այդ վճիռներն, իհարկե, ինձ համար անձնապես էլ, մարդկայնորեն էլ, քաղաքական առումով շատ ցավալի են և ծանր են, բայց մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտն ունի իներցիա և այդ իներցիան հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել։ Թեմայի լուծման վերաբերյալ մեր պատկերացումը խաղաղությունն է, կոնֆլիկտի միջավայրում այդ խնդիրն անլուծելի է։ Եթե խաղաղությունը չզարգանա, չինստիտուցիոնալացվի, խաղաղության մթնոլորտը չզարգանա, այդ հարցի լուծումը բացառվում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
  • Достигнутые между Арменией и Соединенными Штатами договоренности предполагают, ч…

    🇦🇲🇺🇸Достигнутые между Арменией и Соединенными Штатами договоренности предполагают, что Армения будет существовать как независимое и суверенное государство как минимум 99 лет.Об этом в интервью Общественной телекомпании сказал премьер-министр Армении Никол Пашинян, коснувшись вопроса о долгосрочной инвестиционной программы США и ее логики.
    «Я хочу еще раз подчеркнуть, что, согласно договоренности, через 50 лет процентное соотношение изменится, и доля Республики Армения составит уже 49%. Почему? Потому что расчет таков, что люди осуществляют инвестиции, речь о миллиардных вложениях, и эти инвестиции должны окупиться, и должна быть прибыль. Я говорю об экономической выгоде, потому что было бы нелогично сказать Соединенным Штатам или кому-либо еще: «Знаете что, давайте инвестируйте два миллиарда долларов, а дальше, будь, что будет, неважно, вернете вы эти деньги или нет». Вопрос в том, что любой инвестор и во всех инвестиционных программах, в том числе в Армении, когда осуществляется инвестиция, инвестор хочет иметь определенные гарантии того, что он вернет эти деньги с определенной прибылью, потому что иначе зачем инвестировать? Он возьмет деньги, пойдет в банк, положит их туда с процентами и получит эти деньги обратно.
    Второй нюанс. Изначально мы и сами думали и говорили: 99 лет, 50 лет…. Эти цифры вызывали у нас некоторый дискомфорт, в том числе и в нашей команде. А потом, в какой-то момент, мы сказали: «Давайте посмотрим на этот вопрос с другой стороны». Соединенные Штаты Америки реализуют инвестиционную программу в Республике Армения на 99 лет, как минимум, на 99 лет. Другими словами, мировая сверхдержава номер один говорит, что Республика Армения будет существовать в качестве независимого, суверенного государства на протяжении 99 лет. Она будет существовать, будет мир и будет нормальная инвестиционная среда.
    Извините, я сделаю заявление, которое прозвучит очень остро, и я не исключаю, что оно будет воспринято очень остро, но, например, я ищу и не вижу ни одного периода в нашей предыдущей истории, когда у нас была бы 99-летняя перспектива, когда у нас был бы 99-летний план, и мы разработали бы этот 99-летний план совместно с мировой сверхдержавой номер один. Я хочу, чтобы мы по-настоящему оценили этот момент, и это соответствует повестке долговечности нашего государства, которую мы приняли еще в 2018 году», —
    отметил Пашинян.
    @KarabakhRecords → подписаться на канал

  • Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում։Դա բացառված…

    🔸 Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում։
    Դա բացառված է։ Որևէ մեկը մեզ, եթե նույնիսկ փորձի (մինչև հիմա փորձեր չեն եղել), չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյան
  • «ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստիճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշի…

    🔷«ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստիճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել ու բարձրաստիճան հյուրին վերագրվել են խոսքեր, որոնք նա չի ասել, բայց Փաշինյանը շատ կուզենար, որ ասեր», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
  • «Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ի՞նչ եք սն…

    💲 «Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ի՞նչ եք սնվում, ի՞նչ եմ պատասխանելու». Նիկոլ Փաշինյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ինչո՞վ եք սն…

    🔹Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ինչո՞վ եք սնվում, ի՞նչ եմ պատասխանելու, ասել է Նիկոլ Փաշինյանը

    📌«1 դրամները պետությունն արժեզրկելու մասին են, պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին են»,-ասել է նա։
  • Սրբապղծություն է պատարագի խորանը օգտագործել քաղաքական քարոզի համար. Փաշինյանն է …

    Սրբապղծություն է պատարագի խորանը օգտագործել քաղաքական քարոզի համար. Փաշինյանն է ասում
    📱 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ