«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է ռմբակոծել Բեյրութն ու Դահիան՝ բնակիչներին կոչ անելով տարհանվել։
«Հաշվի առնելով հրադադարի բազմակի խախտումները՝ եթե այդ սպառնալիքն իրականացվի, մենք հյուսիսային շրջանների և օկուպացված տարածքներում գտնվող ռազմական բնակավայրերի բնակիչներին կոչ ենք անում լքել այդ տարածքները, եթե չեն ցանկանում վնաս կրել»։