«Եվրոպա ոչ ոք չի տարել»
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին, որ հունիսի սկզբից արտասահմանյան տարբեր շուկաներ, ներառյալ՝ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ, արտահանվել է շուրջ 961 հազար հատ ծաղիկ։
Սակայն NEWS.am-ի կողմից հարցված ծաղկաբույծները հայտարարում են, որ չեն ճանաչում ֆերմերների, ում արտադրանքը սահմանափակումների ներդրումից հետո ուղարկվել է Եվրոպա։
«Մենք այդ շուկայում չենք ճանաչում որևէ մեկին, ում ծաղիկները Եվրոպա տարած լինեն։ Ամեն ինչ փորձում ենք իրացնել ներքին շուկայում, բայց, ինչպես տեսնում եք, գնորդներ գրեթե չկան»,- ասել է զրուցակիցներից մեկը։