🔹Լրացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին, և մենք պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի, գրել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին
📌«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ»,-գրել է նա։