Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաման է ստորագրել ՕՆԻՐԱ ՔԼԱԲ ՍՊԸ-ի («Շանգրի լա» խաղատուն) կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին։
Այդ մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նախարարի հրամանում նշվում է, որ ՕՆԻՐԱ ՔԼԱԲ ՍՊԸ-ի կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ։
Հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ ուժի մտնելուց հետո երկամսյա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարանում՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով։
Հիշեցնենք, որ «Շանգրի լա» խաղատունը պատկանում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։