Пашинян не будет избран на 90%Глава парламентской фракции Республиканской парти…

🔥🔥🔥 Пашинян не будет избран на 90%
Глава парламентской фракции Республиканской партии Ваграм Багдасарян сообщил, что депутаты РПА будут голосовать единогласно.
То есть все за/против/ воздержались .
Учитывая,что за избрание Пашиняна республиканцы просто напросто НЕ МОГУТ голосовать, то, скорее всего, они проголосуют либо против, либо воздержатся. А в этом случае Пашинян никак не может быть избран премьером.
Ждём голосования. Где-то через 1,5 часа это будет.

Փաշինյանն ասում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրույթունները հնարավորինս կարճ ժամկ…

Փաշինյանն ասում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրույթունները հնարավորինս կարճ ժամկետներում անխուսափելի են՝ որպես ՀՀ ժողոովրդի հաղթանակի ամրագրում:
«Ժողովուրդը հաղթանակած է, ու դա պետք է արձանագրվի այսօր կայանալիք քվեարկության արդյունքներով»:
pan.am

Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտված է։ Առաջադրվել է միայն Նիկոլ Փ…

Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտված է։ Առաջադրվել է միայն Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կ…

Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար: Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից:

В Ереване началось перекрытие улиц Перекрыты многие центральные улицы столицы. А…

В Ереване началось перекрытие улиц
Перекрыты многие центральные улицы столицы. Активисты закрыли также дорогу из Аштарака в Ереван.
Студенты вышли на шествие с требованием отставки всех республиканцев.
В 16:00 улицы будут открыты, чтобы все желающие смогли попасть на митинг на площади Республики в 19:00.

Հանրապետական կուսակցությունը պետք է արժանապատիվ հրաժեշտ տա իշխանությանը, միայն ա…

Հանրապետական կուսակցությունը պետք է արժանապատիվ հրաժեշտ տա իշխանությանը, միայն այդկերպ նա կարող է տարիներ հետո հավակնել իշխանության վերադառնալ: Այս կուսակցության մեջ կան մարդիկ, որոնց ներուժը պետք է մեր պետականաշինության մեջ: Ես կնշեմ Գագիկ Մինասյանի, Արտակ Զաքարյանի, Սամվել Ֆարմանյանի անունները, դուք կարող եք ցանկը շարունակել: Հանրապետական խմբակցության մեջ ներառված են այլ կուսակցությունների անդամներ, որոնք տարբեր խմբերի շահերի ներկայացուցիչ են և ապագա խորհրդարանում այդ խմբերը պետք է նույնպես ներկայացված լինեն: Խոսքս մասնավորապես ՛՛Հզոր Հայրենիք՛՛ կուսակցության մասին է: Այս կուսակցությունն ունի մեծ ներուժ, մեծ նյութատեխնիկական բազա, արտաքին լայն կապեր և այն կարող է օգտագործել հայաստանյան քաղաքական համակարգի զարգացման համար: Հուսով եմ, որ հեղափոխությունը կստիպի նրանց գնալ լուրջ փոփոխությունների կուսակցության ներսում և ապագայում ունենալ դինամիկ և ուժեղ կուսակցություն՝ լինի դա ընդդիմադիր դաշտում թե կառավարող կուսակցությունների շարքում: Իհարկե մեծ հույս ունեմ, որ Հանրապետական խմբակցությունը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին՝ այսպիսով մնալով պատմության մեջ մի ուժ, որ թույլ տվեց առանց լուրջ ցնցումների գնալու իշխանափոխության: Եվ այս քայլը Հայաստանը տանելու է լուրջ ժողովրդավարացման և զարգացման:
Հայկ Խանումյան

– Կարելի է սպասել այն, որ ժողովուրդն իրեն կքշի էս երկրից: Նա կարող է սպասել, որ …

– Կարելի է սպասել այն, որ ժողովուրդն իրեն կքշի էս երկրից: Նա կարող է սպասել, որ Էլ էստեղ չլինի երբեք: Մարդը չի հասկանում՝ ինչ է կատարվում էս երկում: Եթե Գագիկ Ծառուկյանը գնացել է Մոսկվա, պետք է թույլ չտալ վերադառնալ Հայաստան: Եթե մարդը էդքան անխելք է, բացահայտ գնում, ուրիշ պետության օգնությանն է դիմում էս վիճակում, միակ ճիշտ ձևն այն է լինելու, որ ժողովուրդն ուղղակի էդ մարդուն քշի էս երկրից: Եթե մարդը չի հասկանում՝ էս երկրում ինչ է կատարվում, նման մարդիկ վտանգավոր են: Իրենց թվում է, թե եթե հայտարարել է՝ ժողովրդի հետ եմ, վերջ, հերիք է էլի, կարող են մասնաբաժին պոկել իրենց համար:
https://factor.am/50311.html

«Եթե Ծառուկյանն առաջադրվեց վարչապետի պաշտոնում, ժողովուրդը նրան կքշի Հայաստանից». Մանվել Սարգսյան

Factor.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայից վերադառնալուց հետո հայտարարություն է անելու: «Ծառուկյան» խմբակցությունում շրջանառվող տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է առաջադրվել որպես վարչապետի «այլընտրանքային» թեկնածու:…

Լոռու և Տավուշի մարզերի քաղաքացիները արդեն վերջնագրեր են ներկայացրել իրենց ընտրա…

Լոռու և Տավուշի մարզերի քաղաքացիները արդեն վերջնագրեր են ներկայացրել իրենց ընտրատարածքներից ընտրված պատգամավորներին: Մյուս ընտրատարածքների քաղաքացիները ևս կարող են միանալ:
Մեծարգո՛ պարոնայք —— և ————,
Մենք` —— մարզի բնակիչներս, դիմում ենք Ձեզ՝ որպես մեր պատգամատարները ՀՀ ազգային ժողովում։ Ստեղծված իրավիճակում, երբ մենք՝ այն ընտրատարածքի քաղաքացիներս, որտեղից Դուք ընտրվել եք պատգամավոր, զրկված ենք ՀՀ վարչապետին անմիջական կամահայտնությամբ ընտրելու հնարավորությունից, գտնում ենք, որ անհրաժեշտություն կա, որ Դուք՝ որպես մեր ընտրատարածքի պատգամավոր, հանդիպեք մեզ հետ և Ձեր հստակ դիրքորոշումը հայտնեք մայիսի մեկին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրությունների հետ կապված։ Մենք, փաստացի հանդիսանալով ձեր գործատուն և պատվիրակողը, հայտնում ենք, որ Հանրապետության իշխանության իրական կրողը՝ ժողովուրդը, ոտքի է կանգնել՝ հստակ դիրքորոշում հայտնելով։ Ձեր մանդատը ձևավորող տարածքի բնակչության հետ հանդիպումից խուսափելը կամ Ձեր դիրքորոշումը գրավոր ու հրապարակավ չհայտնելը հիմք է տալիս, որպեսզի Դուք այս տարածքում ճանաչվեք անցանկալի անձ։ Իմացեք, որ մենք ստիպված կլինենք հրաժարվել մեր կամքը ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելու Ձեր ծառայություններից։ Առաջարկում ենք ամենաուշը ապրիլի 30-ին ձեր նախանշած ողջամիտ տարածքում կազմակերպել բաց, հրապարակային հանդիպում Տավուշի մարզի բնակչության հետ կամ, եթե տարբեր պատճառներով դա հնարավոր չեք համարում, ապա պահանջում ենք հրապարակավ և հասանելի հայտարարել Ձեր կարծիքը։ Ձեր լռությունը մենք կընկալենք որպես արհամարհանք մեր հանդեպ և կգործենք ըստ արժանվույն։