Նիկոլ Փաշինյանը պատրաստ է միլիարդատեր Սամվել Կարապետյանին հեռախոսով ապահովել, որ նա տնից իր պես լայվ մտնի ու քարոզարշավ անի, բայց պատրաստ չէ իր թեթև ձեռքով քաղբանտարկյալ դարձած գործարարին ազատել կալանքից, որ հավասար պայմաններում իր հետ մրցի:
Ի դեպ, զարմանալի է, որ Փաշինյանը, շատլավ իմանալով, թե Կարապետյանն ինչ կարողություն ունի, հեգնում է, թե կարող է նրա համար հեռախոս ձեռա բերել ու ինտերնետի քարտ, ինչին ի պատասխան` Makaryan News-ը նկատեց, որ դժվար Սամվել Կարապետյանը հեռախոսի խնդիր ունենա, հակառակը` նա ինքը կարող է կառավարության անդամներին հեռախոսով ապահովել:
Գուցե Փաշինյանն այդ պաշտոնում այնքան է հարստացել, որ համարում է` արդեն կարող է ոտք գցել միլիարդատիրոջ հետ:
Ի դեպ, նա այդպես էլ չասաց, թե որ ուժը կամ թեկնածուն է իրենց թիրախում` Ռոբերտ Քոչարյա՞նը, Սամվել Կարապետյա՞նը, Արման Թաթոյա՞նը, թե՞, ասենք, Սուրեն Պետրոսյանը, և ինչու՞ են միայն Քոչարյանի ու Կարապետյանի դեմ պայքարում, նրանց թիրախավորում, նրանցի՞ց են վտանգ զգում:
Մանրամասները` տեսանյութում
Նիկոլ Փաշինյանին անկեղծորեն շնորհավորեցի Աննա Հակոբյանից բարեհաջող ամուսնալուծվելու կապակցիությամբ, ասացի, որ վստահ եմ` իրեն հիմա ավելի երջանիկ կզգա, հատկապես, որ ստիպված չի լինի իր իշխանությունը երկուսի միջև կիսել: «Ես դա համարում եմ սադրիչ և տափակ պնդում»…