Պիտի պատժվեն նրանք, ում խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին․ Էդգար Ղազար…

Պիտի պատժվեն նրանք, ում խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին․ Էդգար Ղազարյան
Վաղ, թե ուշ մեղադրյալի աթոռին են հայտնվելու նրանք, ովքեր այսպիսի մեղադրանքներ են ներկայացնում իշխանության ընդդիմախոսներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Վստահ եմ՝ նրանք իրենց հետ այստեղ կբերեն Նիկոլ Փաշինյանին, Վահե Գրիգորյանին, ՍԴ բազմաթիվ դատավորների, և այդ մարդիկ այստեղ կինեն մեղադրյալի կարգավիճակում»,- ասաց Ղազարյանը։
Նա նաև նշեց, որ իրեն թիրախավորել են քննադատության, խոսքով իր դիրքորոշումն արտահայտելու համար, այնինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր իրենց խոսքով ու գործողություններով պետական դավաճանություն են իրականացրել։
«Ոչ մի մարդ չի կարող Հայաստանում խոսք ասելու համար պատժվել, բացի նրանցից, ում խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին։ Բացի նրանցից, ովքեր իրականացրել են պետական դավաճանություն։ Ա՛յ իրենք պիտի պատժվեն իրենց խոսքի համար, որ իրենց խոսքով, իրենց գործողություններով իրականացրել են պետական դավաճանություն»,- ընդգծեց Ղազարյանը։

Ես հետևորդների հետ միշտ եղել եմ ազնիվ ու կլինեմ ազնիվ, հետևաբար կարիք կա մի փոքր…

Ես հետևորդների հետ միշտ եղել եմ ազնիվ ու կլինեմ ազնիվ, հետևաբար կարիք կա մի փոքր բացել փակագծերը։ Երբ սկսվեց պայքարը տրանսպորտի թանկացման դեմ, դուք բոլորդ տեսել եք, որ ես հայտարարեցի, որ ամեն կերպ աջակցելու եմ Հայկոյին ու Մայր Հայաստանին, որոնք այդ թանկացման…

Էդգար Ղազարյանին փորձում են վախեցնել, բայց նա չվախեցող տեսակ է․ Գառնիկ Դանիելյան…


Էդգար Ղազարյանին փորձում են վախեցնել, բայց նա չվախեցող տեսակ է․ Գառնիկ Դանիելյան

Брат пашиняновской депутатки Эммы Палян некий Айк Палян не считает арцахцев арм…


🔺Брат пашиняновской депутатки Эммы Палян некий Айк Палян не считает арцахцев армянами.
Но ему за это разжигание ничего не будет. Пока не будет.

Ի՞նչ է պետք Հայաստանում ապրող մարդկանց։ Զգալ պաշտպանված, ունենալ նորմալ վարձատրվ…

Ի՞նչ է պետք Հայաստանում ապրող մարդկանց։ Զգալ պաշտպանված, ունենալ նորմալ վարձատրվող աշխատանք իրենց ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար։
Մարդիկ հրաշքներ չեն ուզում, իսկ այն, ինչ ուզում են, լիարժեք հնարավոր է ապահովել, և այդ ճանապարհը տեսանելի է ու իրագործելի։

Страховые компании Армении зафиксировали за день более тысячи ДТП из-за неблаго…

🚗 Страховые компании Армении зафиксировали за день более тысячи ДТП из-за неблагоприятных погодных условий, вызванных снегопадом, сообщает союз страховщиков республики.
t.me/economyofarmenia

Հողափոր տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյ…

📌 Հողափոր տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 21-ին ժամը 17։15-ից դադարեցվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
🔸 «Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Այսօր մեր թիմի հետ ձնամաքրման աշխատանքներ էինք իրականացնում, որ երևանցիների համա…


Այսօր մեր թիմի հետ ձնամաքրման աշխատանքներ էինք իրականացնում, որ երևանցիների համար քայլելը ավելի հեշտ ու անվտանգ լինի։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց գործը հոգատարությամբ ու պատասխանատվությամբ են անում։
Շարունակում ենք աշխատել՝ ապահովելու քաղաքի բնականոն կյանքը։

— Ինչո՞ւ Սրբազանն ակտիվ գործողությունների չի գնում, այլ սահմանափակվում է միայն ո…


— Ինչո՞ւ Սրբազանն ակտիվ գործողությունների չի գնում, այլ սահմանափակվում է միայն ուղերձներով
— Արդյո՞ք Շարժումը պատրաստվում է ընտրություններին
ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱԺ նախկին պատգամավոր

Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում գովազդվում է ռուսերենով կեղծ տեսանյութ…

‼️Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում գովազդվում է ռուսերենով կեղծ տեսանյութ երգիչ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ։
🤦‍♂️Տեսանյութի մեջ Թաթա Սիմոնյանը ռուսերենով խոսում է իբրև թե իր առողջական խնդիրների մասին՝ պնդելով, թե տուժել է բժիշկների սխալի պատճառով և ընդհուպ հաշմանդամության շեմին է հասել։ Երգչի ձայնը ակնհայտորեն փոխված է։
🤷‍♀️Տեսանյութում, որը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հարյուրավոր հավանումներ ունի, երգչին վերագրում են պնդումը, թե դեղագործական ընկերություններն ու բժիշկները մարդկանց առողջության հաշվին հսկայական գումարներ են վաստակում՝ որպես հիպերտոնիայի բուժման միակ մեթոդ դիտարկելով դեղամիջոցները։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տեսանյութը և պարզել, որ այն deep fake է` կեղծ։ Երգչին վերագրվում են խոսքեր, որոնք նա չի ասել։
❤️Իսկ եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ:

«Հիպերտոնիայի արդյունավետ բուժում, որին դիմել է Թաթա Սիմոնյանը». կեղծ տեսանյութ երգչի մասնակցությամբ — FIP.AM

Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում գովազդվում է ռուսերենով կեղծ տեսանյութ երգիչ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ։  Տեսանյութի մեջ Թաթա Սիմոնյանը ռուսերենով խոսում է իբրև թե իր առողջական խնդիրների մասին՝ պնդելով, թե տուժել է բժիշկների սխալի պատճառով և…