Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը ՌԴ-ում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ մ…

🇦🇲🇷🇺🇦🇿 Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը ՌԴ-ում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ միջոցառումների շրջանակներում կախված է բացառապես նրանցից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսում։
🗣 «Ամերիկացիները շատ են ցանկանում, որ նրանք այստեղ գերիշխող լինեն, ինչպես որ Մերձավոր Արևելքում։ Նրանց համար կարևոր է ցույց տալ, որ իրենք են տերը։ Եթե դա ձեռք է տալիս մեր ադրբեջանցի և հայ ընկերներին, ապա սա համապատասխան ղեկավարների ընտրությունն է։ Մենք միշտ պատրաստ ենք իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք մեր մասնակցությամբ՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: |tert.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *