🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը խոսել է այն մասին, թե «ինչու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն այդքան կարևոր»։
🗣 «Նայեք քարտեզին՝ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներն աներևակայելի հարուստ են։ Այժմ նրանց միակ մուտքը համաշխարհային շուկա հիմնականում Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է։ Եթե մենք կարողանանք երթուղի բացել Ադրբեջանով և Հայաստանով, ապա նրանք ելք կունենան դեպի համաշխարհային շուկաներ։ Սա կնվազեցնի նաև կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այսպիսով, սա այն է, որ թույլ տանք երկրներին ընտրել իրենց ճանապարհները դեպի համաշխարհային շուկաներ»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնյան։
🇷🇺 Օ’Բրայենը նշել է, որ Ռուսաստանը փորձում է համոզվել, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան գործընթացում, տեղի ունենա իր պայմաններով․ «Կարծում եմ, որ, ճիշտն ասած, երկու երկրներն էլ որոշ չափով տարակուսած են նրա (Ռուսաստանի) ներկայությունից», – նշել է նա։
📌 Նրա խոսքով՝ Ռուսաստանը երես է թեքել Հայաստանից, իսկ Ադրբեջանը հետ է վերցրել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները․ «Սա հանգեցրել է լուրջ իրավիճակի, երբ ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից։ Այսպիսով, մենք դրա համար պայմաններ ենք ստեղծում։ |factor.am|

Leave a Reply