Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության …

⚖️🪧 Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ։
🗣 Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը մանրամասնեց՝ ՀՀ Սահմանադրությունը բարձր ստանդարտ է սահմանել տարածքների փոփոխության հարցով՝ նշելով, որ տարածքների փոփոխության հարցերը լուծվում են միայն հանրաքվեով․
📌 «Դա նշանակում է, որ որեւէ իշխանավոր, կլինի վարչապետ, նախագահ թե ԱԺ, չունի այդ մանդատը, այսինքն՝ դելիմիտացիա, դեմարկացիա, նախապատրաստական գործընթացներ, միեւնույն է, կարող են կատարվել միայն հանրաքվեով։ Իսկ հիմա ի՞նչ է անում Փաշինյանը․ հրապարակելով 29․740 կմ/ք թիվ՝ փորձում է ասել, որ այն տարածքները, որ պետք է փոխանցվեն Ադրբեջանին, ՀՀ տարածքներ չեն, հետեւաբար իբրեւ դուրս են Սահմանադրության 205-րդ հոդվածում նշված սահմանափակումից։ Այս խորամանկ հնարքով է փորձում մանիպուլացնել մեզ»,- ասաց նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *