Հունգարիան աջակցություն է ցուցաբերել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, աջակցել …

🇦🇲🇭🇺 Հունգարիան աջակցություն է ցուցաբերել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, աջակցել է ռազմագերիների վերադարձի հարցում, համավարակի ընթացքում ուղարկել է հումանիտար օգնություն․ այդ ամենը վկայում է, որ հունգարական կողմը ցավում է անցյալում կատարվածի համար և փորձում է վերականգնել հարաբերություններն այն հարուստ պատմական կապերի հիման վրա, որոնք գոյություն ունեն։
🔸 Չէ՞ որ Հունգարիայում գտնվում է ամենահին հայկական համայնքներից մեկը։ Հունգարիայում հայ համայնքը օժտված է մի շարք առավելություններով՝ ունենք ներկայացուցչություն խորհրդարանում, Բուդապեշտում վերականգնվել է հայկական եկեղեցին։ Քրիստոնյա փոքրամասնությունների վերաբերյալ Հունգարիայի շատ զգայուն մոտեցումը նույնպես համահունչ է մեր մոտեցումներին։ Այդ ամենը հիմք է ստեղծում հավատալու, որ անկեղծ ցանկություն կար հաղթահարելու այդ ցավոտ էջը և շարժվել առաջ:
[ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ Հայաստանի նախագահի այցի արդյունքների վերաբերյալ] |armenpress.am|
🔗 Կարդալ ավելին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *