Տիգրան Աբրահամյանը ՊՆ-ում ծանոթացել է Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ 198…

🇦🇲🇦🇿Տիգրան Աբրահամյանը ՊՆ-ում ծանոթացել է Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ 1980-ականների տեղագրական նյութերին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը սոցցանցերում գրել է, որ հանդիպել է ռազմատեղագրական ծառայության պետի հետ՝ հասկանալու համար, թե վերջապես ինչ քարտեզների հիման վրա է իրականացվում ներկայիս դելիմիտացիան, մասնավորապես՝ Տավուշում։
Բանն այն է, որ 1984-88թթ.փաստաթղթեր կան Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ։ Դրանք ՊՆ-ի տրամադրության տակ են, բայց չեն դրվել սահմանազատման գործընթացի հիմքում, ինչը Աբրահամյանի մոտ կասկած է հարուցում։ Ավելին, 80-ականների նյութերը գաղտնի են պահվում հանրությունից։
Սա ևս մեկ անգամ խորացնում է կասկածները, որ դելիմիտացիան իրականացվում է կասկածելի սխեմաներով և Երևանի միակողմանի զիջումների ճանապարհով։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *