Երեւանի քրեական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ մայոր Իշխան Վա…

⚖️ Երեւանի քրեական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ մայոր Իշխան Վահանյանի գործով դատավճիռ կայացնելու։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։
🗣 Վերջին խոսքն ասելիս նա պնդեց՝ իր արարքում ոչ դասալքություն է տեսնում, ոչ անգործություն․ «Եթե պատերազմը պիտի մի հոգով սահմանափակվի, պրոբլեմ չկա, ես չեմ նեղվում, փոքր քաղաք է, սաղս էլ գիտենք՝ ով ինչ է․․․ Իրական մեղավորները դրսում են, ես չէի հավատում մինչ էս, բայց հիմա հավատում եմ, որովհետեւ հիմա շատ բան եմ տեսնում, անգամ Ձեր կառույցից, պարո՛ն Ավետիսյան»,- դիմելով դատախազին՝ ասաց նա։
🗣 Որդեկորույս հայրերն էլ պնդեցին՝ Վահանյանը արժանի է 20 տարուց ավելի ազատազրկման․ «Իմ խնդրանքը Ձեզ․ դատավճիռ կարդալիս շատ ուշադիր եղեք ու միշտ մտածեք՝ Ձեր էրեխեքը ծառայում են, ու այ սենց սրիկաները նրանց հրամանատարը չպիտի լինի, ու չտա Աստված՝ Դուք էլ արժանանաք մեր բախտին»,- դիմելով դատարանին՝ ասաց Գեղամ Ղազարյանը։
📎Կարդալ ավելին

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Իշխան Վահանյանի գործով դատավճիռ կայացնելու — Infocom

Երեւանի քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով դատավճիռ կայացնելու։ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատարն…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով