ԱԹՍ-ներով գաղտնալսում, զուգահեռ՝ անտերության մատնված բանակԳյումրի համայնքի ղեկավ…

ԱԹՍ-ներով գաղտնալսում, զուգահեռ՝ անտերության մատնված բանակ
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի ձերբակալման հետ կապված ուշագրավ դրվագը այն էր, որ ուժային համակարգը հպարտ ձևով հայտարարեց, որ նրան գաղտնալսել ու հետևել են գերժամանակակակից տեխնոլոգիաներով՝ ԱԹՍ-ների կիրառմամբ։
Ցավալի արձանագրում է, որ երբ հարցը վերաբերվում է երկրի պաշտպանությանը՝ բանակին, երկրի ներսում ստեղծված քաոսին՝ թմրանյութերի շրջանառություն, հանցավորության աճ և այլն, մեզ ասում են՝ «30 տարի ոչինչ չի արվել», «թալան», «նախկիններ», սակայն երբ հարցը վերաբերվում է քաղաքական հակառակորդներին, ամենաժամանակակից տեխնոլոգիաները գնված, պատրաստ դրված են նրանց դեմ ամենաբարձր մակարդակով հետապնդում իրականացնելու համար։
Այդ նույն տեխնոլոգիաներով հնարավոր է այնպես անել, որ այսօր սահմանին ընդհանրապես զինվոր չկանգնի, թիկունքից դրոններով և այլ համակարգերով իրականացվի սահմանի հսկողություն։ Ինչու՞ չի արվում և ինչու՞ այս միջոցները չեն ծախսվում բանակի վրա։ Նման պարագայում պարտադիր ծառայության ժամկետը կարող ենք իջեցնել անգամ մինչև 1 տարի։ Պատասխանը ակնհայտ է, թե ինչու սա չի արվում, որովհետև նրանց համար առաջնահերթությունը իրենց քաղաքական հակառակորդներին ճնշելն է, ոչ թե բանակն ու անվտանգությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով