ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Սահակ Մանուկյանը հայտնել է…

📣 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Սահակ Մանուկյանը հայտնել է, որ հեռացվել է աշխատանքից։ Մանուկյանի խոսքով՝ պատճառը դասախոսության ժամանակ ներկայացրած վիրավորանք և զրպարտություն տերմինների օրինակներից մեկն է եղել։
🗣 Սահակ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ-ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է դասախոսության մի հատված, ուղարկել Մանավազյանին։ Մանուկյանի խոսքով՝ ռեկտորն իրեն չի հրավիրել, բացատրություն չի պահանջել, այլ «շատ արագ, կայծակնային արագությամբ կազմակերպել է ազատելու գործընթացը»։
📌 Մեկնաբանելով՝ Արուսյակ Մանավազյանը նշել է, որ իր համար անակնկալ է Մանուկյանի մեկնաբանությունը, որ ազատումը կապված է իր կամ իր աղջկա հետ․ «Ես կարող եմ ունենալ խոսակցություն, դժգոհություն և դա արտահայտել որպես ծնող և որպես պատգամավոր, բայց ես ի՞նչ կապ ունեմ իր հեռացման հետ։ Ես չեմ իրեն աշխատանքի ընդունել, ես չեմ իրեն հեռացնում, իր գործատուի հետ թող հարաբերությունները պարզի», — ասել է Մանավազյանը՝ նշելով, որ ինքը ռեկտորի հետ խոսակցություն չի ունեցել։
📣 ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Մանուկյանը հեռացվել է ոչ պատշաճ վարքագծի պատճառով․ «Ուսանողներից և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար»։
🔗 Կարդալ ավելին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով