Մի քանի հարց Գագիկ Ծառուկյանին1․ Խորհրդարանական առաջիկա ընտրություններին մտադիր …

Մի քանի հարց Գագիկ Ծառուկյանին
1․ Խորհրդարանական առաջիկա ընտրություններին մտադիր եք մասնակցել կուսակցությա՞մբ, թե՞ դաշինքով։ Դաշինքի պարագայում 8 տոկոսանոց անցողիկ շեմը անհաղթահարելի չեք համարու՞մ։
2․ Եթե անցնեք խորհրդարան, և ստեղծվի մի իրավիճակ, որ Ձեր որոշումից է կախված լինելու, թե ինչպիսի իշխանություն կձևավորվի, որևէ պարագայում հնարավոր համարու՞մ եք ՔՊ-ի հետ կոալիցիան՝ Նիկոլ Փաշինյան վարչապետի թեկնածուի առաջադրմամբ։
3. Արդյո՞ք Կոտայքի մարզում վստահ եք Ձեր ունեցած ձայների վրա ու արդյո՞ք չունեք կասկածներ, որ Ձեր երբեմնի յուրայինները այնքան էլ չեն ցանկանում Ձեր հաջողությունը, մասնավորապես, Աբովյան քաղաքում։
Կսպասենք որևէ տարբերակով պատասխանների, որովհետև այս հարցերի պատասխանները ստանալը մեզ համար կարևոր է մեկնարկող գործընթացներից առաջ։
Հ․Գ․ ոչ մի տրված հարցը պատահական չէ։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով