Մենք մոտենում ենք ընտրություններին, իսկ այս ընտրությունները իրենց բովանդակությամբ և քաղաքական իմաստով պարզապես հերթական ընտրություններ չեն։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ քաղաքական ուժերը ոչ պաշտոնական քարոզարշավը պետք է սկսեն Ամանորից անմիջապես հետո ու պետք է դա անեն հստակ ռազմավարությամբ։
Քարոզարշավի տրամաբանությունը պետք է լինի ՀՀ քաղաքացու հետ ուղիղ և անմիջական շփումը։ Կա բավարար ժամանակ այդ շփումը ստեղծելու համար, սակայն ներկայիս իրականության պայմաններում ֆիզիկական շփմանը զուգահեռ պետք է գործի դրվեն նաև վիրտուալ շփման հնարավոր բոլոր միջոցները․ անհրաժեշտ է կոնկրետ ասելիքով, կոնկրետ թեզերով գրավել Facebook, Instagram, TikTok և Telegram սոցիալական հարթակները։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը այս պահին իր «սրտիկներով» փորձում է գրավել TikTok-ն ու Instagram-ը։
Անհրաժեշտ է նաև ողջ ծավալով օգտագործել արհեստական բանականության գործիքակազմը։
Եթե ընդդիմությունը կարծում է, որ իր հնացած, ստանդարտ մոտեցումներով կարողանալու է հաջողել, ապա ցավում եմ, բայց չեք կարողանալու։ Պետք են նոր մոտեցումներ ու պետք է ընթանալ ժամանակի հետ համահունչ, պետք է զգալ «երակը»։

Թողնել պատասխան