Երեկ մի հարգարժան ընկեր գրառմանս մեկնաբանություններում գրեց մի միտք, որը շատ է տ…

Երեկ մի հարգարժան ընկեր գրառմանս մեկնաբանություններում գրեց մի միտք, որը շատ է տարածված այսօր։ Միտքը այն էր, որ ինքը բոլորին դեմ է ու թող իշխանության գան երիտասարդներ, նոր դեմքեր, թեկուզ անփորձ։
Միանգամից ասեմ, որ երիտասարդ լինելով, դեմ եմ այս մտքին ու այն համարում եմ շատ վտանգավոր։ Քաղաքականությունը, կառավարումը, այն էլ պետական կառավարումը մի դաշտ է, որտեղ առաջնային գործոններն են հմտություններն ու փորձը։ Այո, երիտասարդները պետք է ներգրավված լինեն, սակայն առանց փորձառու և ավագ գործընկերների, նրանք չեն կարող ստանձնել պետության կառավարում։ Այս ամենը պետք է տեղի ունենա սահուն սերնդափոխության ճանապարհով։
Բացի այդ, 2018-ին մենք տեսանք անփորձ երիտասարդների, որոնք եկան իշխանության ու դարձան էլ ավելի բեթար կոռուպցիոներներ, թալանչիներ ու բեսպրեդելշիկներ այս ժողովրդի գլխին։ Ի՞նչ երաշխիք ունենք, որ երիտասարդների մի նոր խումբ չի անի ճիշտ նույնը։
Մի խոսքով, ուզում եմ լսարանին հասցնել այն միտքը, որ երկնքից սրբեր չեն իջնելու, ունենք այն, ինչ ունենք ու քաղաքական առաջնորդները իրենք էլ պատասխանատվություն ունեն ժողովրդին ներկայանալ նոր թիմերով, նոր ասելիքներով, գրագետ կադրերով, իրենց սխալների մասին խոսելով, որ ժողովրդի մոտ առկա բոլոր վախերը ու մտավախությունները փարատվեն ու մարդիկ անտարբեր կեցվածք չընդունեն սպասվող ընտրություններում։
Պետք է գնալ ընտրության և քվեարկել։ Սա այն նվազագույն պատասխանատվությունն է, որը քաղաքացին պետք է վերցնի իր վրա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով