ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆԱյսօր Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի հա…

🔴🇦🇲 ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Այսօր Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի հարցին, թե ինչպես են ԱԱԾ օպերատիվ նշանակության փաստաթղթերը հայտնվել իր ընտանիքի անդամի՝ փեսայի ձեռքին։ Բացի հրապարակված փաստաթղթերից, էլ ի՞նչ ծավալի ու նշանակության փաստաթղթեր են Սարգսյանի ընտանիքի անդամները դուրս հանել ԱԱԾ-ից, հետո նաև իրենց հետ տեղափոխել Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Արդյո՞ք այդ փաստաթղթերի առկայությունը տվյալ անձնավորության մոտ ուղիղ վտանգի տակ չեն դնում Հայաստանի Հանրապետությունը, քանի որ դրանք կարող են հայտնվել այլ երկրների հատուկ ծառայությունների ձեռքին։ Ի՞նչ երաշխիք ունենք, որ Միքայել Մինասյանը չի առաջարկում այդ փաստաթղթերը այս կամ այն երկրների հատուկ ծառայություններին՝ դրա դիմաց ակնկալիքներ ունենալով նրանցից։
Սարգսյանը պետք է նաև պատասխանի մեկ այլ հարցի՝ ինչպե՞ս ստացվեց, որ իր ենթակայության տակ գտնվող հատուկ ծառայության կողմից հավաքագրված գործակալները ու իր փեսայի կողմից ֆինանսավորվող մարդիկ «հեղափոխություն» իրականացրին։ Քո գործակալը քո դեմ ինչպե՞ս է «հեղափոխություն» իրականացրել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով