Հանրային համերաշխությունն այլընտրանք չունի։ Մեր հաջորդ իշխանությունների համար հա…

Հանրային համերաշխությունն այլընտրանք չունի։ Մեր հաջորդ իշխանությունների համար հասարակության բոլոր շերտերին հաշտեցնելը, այլ ոչ թե թշնամանքը խորացնելը պետք է լինի առաջնային խնդիր։
Ունեմ համոզմունք, որ ճիշտ աշխատանքի դեպքում անգամ հասարակության այն շերտը, որն այսօր, ունենալով տարբեր վախեր՝ հիմնավոր կամ անհիմն, աջակցում է Նիկոլ Փաշինյանին, զարմանալու է, թե ինչ հիպնոզի մեջ էր գտնվում։
Երկրի ղեկավարը չպետք է չար մարդ լինի, որովհետև նրա ներսի չարությունն ու թույնը նա դուրս է հանում ու տարածում ամբողջ երկրով մեկ։
Հավատում եմ, որ տեսնելու ենք այդ համերաշխությունը մեր հասարակությունում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով