Քանի որ իմ գնահատականներում միշտ ձգտել եմ լինել օբյեկտիվ, չեմ կարող չխոսել, ըստ իս, մի կարևոր հանգամանքի մասին ու դա Վարդան Ղուկասյանի (Դոկի) գործոնն է։
Մենք հավանենք նրան, ընդունենք, թե չընդունենք, բայց նա մի լայն զանգվածի կարողացել էր քաշել իր կողմը ու այդ զանգվածի մեծ մասին նա տարել էր Նիկոլ Փաշինյանի էլեկտորատից։ Նրանք մեր հիասթափված քաղաքացիներն էին, որոնք իրավիճակի ելքը տեսնում էին Դոկի մեջ։ Արդեն քանի ամիս է, ինչ Դոկը բանտում է ու, այո, այդ շերտի մի մասին Փաշինյանին հաջողվել է վերադարձնել իրեն ու դա մենք տեսնում ենք օրինակ ընտրությունների արդյունքներում, տեսնում ենք օրինակ սոցիալական ցանցերում արձագանքներում։
Դոկը գործոն է ու սրա մասին չպետք է խուսափել խոսել։ Գնահատական չեմ տալիս, որ լա՞վն է, թե՞ վատը, այլ արձանագրում եմ, որ գործոն է։ Նա ևս բանտարկված է ու այդ իմաստով քաղբանտարկյալներից մեկն է, քանի որ այս իշխանությունների քայլերի արդյունքում է բանտում։
Չգիտեմ` նրան ինչ ծավալի տեղեկատվություն են փոխանցում իր մարդիկ Հայաստանից, բայց ես, նախ, իմ ողջույններն եմ փոխանցում նրան ու նաև հետաքրքիր ձևաչափ կարող ենք մտածել, որ երբ նա հայտնվի ազատության մեջ, փորձենք քննարկում, հարց — պատասխան կազմակերպել լսարանի հետ։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Թողնել պատասխան