Հարցերը շատանում են
Իհարկե, ներողություն եմ խնդրում մի քիչ կոպիտ գնահատականի համար, բայց որպես քաղաքական գործընթացներին հետևող ու ուսումնասիրող մարդ՝ ես չեմ կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ նույն Նիկոլ Փաշինյանը միլիարդատեր, հսկայական կապեր ու ազդեցություն ունեցող Սամվել Կարապետյանին արդեն շուրջ կես տարի է, ինչ ժողովրդական լեզվով ասած՝ «մտցրել է ծակը»։ Այն նույն Սամվել Կարապետյանին, որը խոսում էր «իր ձևով» հարցեր լուծելու մասին։
Մեծ հարգանք ունեմ Սամվել Կարապետյանի նկատմամբ, խոսքը ամենևին նրա անձը քննադատելու մասին չէ, ես նրան իսկապես համարում եմ քաղբանտարկյալ, բայց ես չեմ կարող անտեսել այն փաստը, որ «իր ձևով» հարց լուծող Սամվել Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը կես տարի է՝ մտցրել է ԿԳԲ-ի պադվալ ու չի հանում։ Փաստացի, թե երբ ազատության մեջ կլինի Սամվել Կարապետյանը, կախված է բացառապես մեկ մարդու քմահաճույքից ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։ Այսինքն, Փաշինյանն է որոշողը՝ Կարապետյանը երբ կլինի ազատության մեջ, նրա քաղաքական ուժը, ըստ այդմ, որքան ազդեցիկ կդառնա։ Փաշինյանի սեղանին էլ հո պարբերաբար դրվում են իրական սոցհարցումների տվյալները։
Ամենայն հարգանքով, բայց տղերք, ոնց որ էս թեմայի մեջ մի բան էն չի ու ոնց որ մենք մի բան կա՜մ չգիտենք կա՜մ սխալ գիտենք։ Երբ դու շատ հարցերի մի քիչ այլ տեսանկյուններից ես նայում, այդ հարցերը միայն սկսում են շատանալ, իսկ դրանց պատասխանները չկան ու չկան։

Թողնել պատասխան