Սոթքի ուղղությամբ ադրբեջանական երեկվա սադրանքն, ըստ ամենայնի, Հայաստանի ԱԽ քարտո…

Սոթքի ուղղությամբ ադրբեջանական երեկվա սադրանքն, ըստ ամենայնի, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին օրերի հարցազրույցների պատասխանն էր։ Բաքվում կարծում են, թե Գրիգորյանը “խախտել է դիվանագիտական էթիկետի կանոնները” ու բացահայտել է հայ- ադրբեջանական փակ քննարկումների առարկան։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ են պնդում Բաքվում` մեր իշխանությունները ԼՂ խնդիրը երբեք չպետք է օգտագործեն ներքաղաքական նպատակներով։ Նույնը վերաբերում է ընդդիմությանը։ Ներքաղաքական նպատակներով արտաքին քաղաքականության զգայուն թեմաների շահարկումը որեւէ օգուտ չի կարող տալ Հայաստանի բանակցային դիրքերին, փոխարենը ծնելու է անվտանգային ռիսկեր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով