Շիզոֆրենիայի հերթական դրսևորումըԱռավոտյան մի գրառում նկատեցի իշխանական ամենավառ …

Շիզոֆրենիայի հերթական դրսևորումը
Առավոտյան մի գրառում նկատեցի իշխանական ամենավառ պրոպագանդիստներից մեկի կողմից, որը խորհրդավոր կերպով նշում էր, որ ինչ-որ գաղտնի տեղեկություն է ստացել, որ հեսա-հեսա «հիբրիդային պատերազմի» շրջանակներում ինչ-որ ֆիլմ է հրապարակվելու ու «դրա դեմը պետք է առնել»։
Հետո պարզ դարձավ, որ ֆիլմը, որի մասին խոսքը գնում է, նվիրված է լինելու «Արարատ-73»-ին ու նրա անցած ճանապարհին, կերտած պատմությանն ու հաղթանակներին։
Այս մարդկանց ոչ ադեկվատությունն այլևս չի ճանաչում ո՜չ սահմաններ, ո՜չ կարմիր գծեր․ նրանք պատրաստ են անցնել ամեն ինչի վրայով, բառի ուղիղ իմաստով՝ ամեն ինչի։
Նկատեցի նաև այս լավ հոդվածը, որի հեղինակ Արա Թադևոսյանը փաստարկներով պարզապես ջախջախում է տվյալ պրոպագանդիստին՝ հանրությանը ցույց տալով նրա խեղճությունն ու դատարկությունը։
https://mediamax.am/am/column/121663/

«Հիբրիդային» պսիխոզի թիրախում «Արարատ-73»-ն է

Արա Թադեւոսյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով