Ի՞նչ դասեր պետք է քաղեն «Մեր Ձևովում» աղմուկ հանած վերջին դեպքից հետոԱ. Սամվել Կ…

Ի՞նչ դասեր պետք է քաղեն «Մեր Ձևովում» աղմուկ հանած վերջին դեպքից հետո
Ա. Սամվել Կարապետյանի որդին քաղաքական առումով միայն վնաս է տալիս թիմին ու ժամանակն է բաց խոսել սրա մասին: Ակնհայտ է, որ քաղաքական փորձառության բացակայությունն է պատճառը: Գուցե, կարիք կա քննարկել նրան առժամանակ հրապարակային խոսքով հանդես չգալու խնդրանքով դիմելու հարցը:
Բ. Թիմի ներսում պետք է ստեղծվի մարմին, որը կհսկի տեղեկատվական ու քարոզչական մասը: Այսինքն, մարդիկ, որոնք հասկանում են մեդիայից ու քարոզչությունից, պետք է ունենան լիազորություններ ինչ-որ բան եթեր տալ-չտալու կամ տալուց հետո հեռացնելու: Պետք է նշանակվեն հստակ պատասխանատուներ` ամեն ուղղությամբ:
Գ. Ամեն ինչ կառուցված է Սամվել Կարապետյանի անվան շուրջ: Եթե հնարավոր չէ օգուտ տալ, առնվազն չպետք է վնասել, իսկ «Մեր Ձևովում» կան մարդիկ, որոնք իրենց տարբեր ելույթներով ընդհանուր գործին վնասում են ու խոսքը միայն Սարգիսի մասին չէ:
Վստահ եմ` գրառումս ճիշտ կընկալվի, նպատակս սխալ թույլ տվածին հարվածելը չէ, այլ նման սխալներ թույլ տալը բացառելու լուծումը ներկայացնելը: Առջևում քարոզչության թեժ փուլն է, որին պետք է լինել մաքսիմալ պատրաստ, քանի որ այդ ժամանակ սխալները կարող են որոշիչ լինել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով