Վենսի այցին ընդառաջ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարելիք այցի շուրջ որոշ շրջանակների կողմից ստեղծվող աղմուկը ու իրականացվող պրոպագանդան հանգեցնում է մի ցավալի արձանագրման․ շատերը ամենևին դեմ չեն ստրուկ լինելուն, պարզապես դեմ են Ռուսաստանի ստրուկը լինելուն, քանի որ այնտեղից իրենց համար «քյար չկա»։ Եթե լինելու են ԱՄՆ-ի ստրուկը ու օրինակ շաբաթը մեկ անգամ Mcdonald’s են ուտելու, դա իրենց համար ընդունելի ստրկություն է։
Ժամանակին ուռճացված սպասելիքներ ստեղծվել էին Ռուսաստանից ու հայ ժողովուրդն ապրում էր այդ միֆով, որ կա ինչ-որ գերզհոր «եղբայր», ավելի ճիշտ՝ ստրկատեր, որը մեզ պաշտպանելու է։ Սրա արդյունքը եղավ իրականության հետ դաժան առերեսումը ու հիասթափությունը «ստրկատիրոջից»։ Հիմա ճիշտ նույն ուռճացված ակնկալիքները ձևավորվում են մեկ այլ գերհզոր «եղբոր», ավելի ճիշտ՝ ստրկատիրոջ մասով՝ «նրանք վատն էին, դավաճանեցին մեզ, իսկ սրանք մեզ կպաշտպանեն» քաղաքականության հետ որևէ աղերս չունեցող ու մանկամիտ տրամաբանության մեջ։ Եթե մենք մեր պետական քաղաքականությունը հիմա էլ կառուցենք այս միֆի վրա, ապա ոչ հեռու ապագայում իրականության հետ ևս մեկ դաժան առերեսում ենք ունենալու։ Ի՞նչ ենք անելու, հիասթափվելու՞ ենք նաև նոր «ստրկատիրոջից» ու փնտրելու՞ ենք նորին, որը ավելի «լավը» կլինի ու «կպաշտպանի» մեզ։
Թե՜ Ռուսաստանի, թե՜ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մենք չպետք է փնտրեինք ու հիմա էլ չպետք է փնտրենք «ստրկատեր» կամ «տեր», ինքներս էլ մեզ չպետք է համարենք «ստրուկ», որին պետք է խղճան, լավ վերաբերվեն ու պաշտպանեն։ Արտաքին հարաբերությունները այսպես չեն կառուցվում ու նման մտածելակերպով ժողովուրդներին ոչ ոք չի հարգում, ոչ ոք նրանց հետ հաշվի չի նստում։
Մենք ստրուկ չենք ու լավ կամ վատ ստրկատեր չենք փնտրում․ մենք անկախ պետություն ենք, մեր խոսքի իրավունքն ունենք ու մենք այդ կեցվածքը պետք է ընդունենք, ոչ թե մուրացիկի կեցվածքով ձեռքներս մեկնենք մեկ այս, մեկ այն գերտերությանը, «եղբորը» կամ «ստրկատիրոջը»։
❗️
@armgeopolitic

Թողնել պատասխան