Սա ևս չափազանց կարևոր հարց է ու շնորհակալություն պարոն Մարուքյանին սրա մասին խոս…

Սա ևս չափազանց կարևոր հարց է ու շնորհակալություն պարոն Մարուքյանին սրա մասին խոսելու համար։ Այսինքն, մենք հստակ դեմ պետք է լինենք, որ իշխանության ներսում ով ուզի կամ ոստիկանության ինչ-որ օպեր երբ ուզի կարողանա նայել մարդկանց բանկային հաշիվները, գործարքները։
Եթե կա խնդիր կամ կասկած որևէ մարդու հետ կապված, խնդրեմ, դիմեք դատարան, դատարանի թույլտվությամբ թող սկսվի ուսումնասիրություն, ինչպես բոլոր «քաղաքակիրթ» երկրներում է, բայց ամբողջությամբ բացել այդ տվյալները քաղաքական իշխանության առջև, սա պարզապես անընդունելի մի բան է։ Նաև ներդրումների մասով սա լուրջ խնդիրներ է առաջացնում, ազդում է երկրի ներդրումային գրավչության վրա։
Օգտվելով առիթից՝ նաև առաջարկում ենք ընդդիմադիր մեր մյուս գործընկերներին ևս այս թեմային ուշադրություն դարձնել ու բանկային գաղտնիքը վերականգնելու դրույթը ներառել իրենց նախընտրական ծրագրերում՝ բացատրելով մարդկանց դրա կարևորությունը։
@armgeopolitic
🇦🇲 Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային արձագանքից ու այսօր իշխանությունը նստած նայում է, թե ում հաշվին որքան փող կա ու որտեղից է այն գալիս։ Մենք պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով