Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում առավել մեծ թվով մշտակ…

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների տվյալները, որոնց ներկայացուցիչները կարող են լինել պատգամավորի թեկնածու:
Հանձնաժողովը ներկայացրել է 2022 թվականին իրականացված մարդահամարի թվերը՝
Եզդի 31 հազար 79
Ռուս 14 հազար 76
Ասորի 2 հազար 755
Քուրդ 1 հազար 663
«Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որտեղ կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին, յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում»,- ասված է հաղորդագրությունում:
Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով