Աչքովս ընկավ Վահե Հակոբյանի տիկնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի բավականին զայրացած reel-…

Աչքովս ընկավ Վահե Հակոբյանի տիկնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի բավականին զայրացած reel-ը, որում նա իր զարմանքն է հայտնում Armcomedy-ի վերաբերյալ՝ նշելով, որ փաստորեն Armcomedy-ն էլ է «Նիկոլի գրպանից խոսում»։
Տիկին Էլիզաբեթը տալիս է մարդկանց անուններ, որոնց այսօր տեսնում է Armcomedy-ի ետևում՝ Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան։ Սխալ բան չի ասում տիկին Էլիզաբեթը, բայց ասում է կիսատ։ Եթե խոսում եք Armcomedy-ի մասին, ապա կարծում եմ՝ պետք է խոսել լրիվ բաց ու գալ մի փոքր խորքից ու տալ գլխավոր ֆիգուրի անունը, գլխավորի, տիկին Էլիզաբեթ, իսկ թե ով է գլխավոր ֆիգուրը, դուք, վստահաբար, շատ լավ գիտեք 🙂

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով