Էլիզաբեթ Պետրոսյանը արագ արձագանք է տվել իմ դիտարկմանը, ինչի համար շնորհակալ եմ …

Էլիզաբեթ Պետրոսյանը արագ արձագանք է տվել իմ դիտարկմանը, ինչի համար շնորհակալ եմ ու նաև գնահատելի է, որ նման քննարկումները հենց բաց ձևաչափով են տեղի ունենում։
Կատարված դիտարկման մասով խնդիրը ոչ այնքան կոնկրետ դեպքն է՝ Ձեր ընտանիքի ու Armcomedy-ի, այլ ես ավելի խորքային խնդիր եմ տեսնում այստեղ, որ շատ դեպքերում մենք խոսում ենք հետևանքների մասին, բայց դրանց ետևում կան դրանք ծնող պատճառներ։ Դիցուք, դուք նշում եք, որ «Տեր փնտրող մարդիկ միշտ նոր տեր են գտնում՝ մեկի տակ տեղավորվելու համար։ Հասկանալ կարելի է։ Ընդունել՝ ոչ»։ Կհամաձայնվեմ Ձեզ հետ, բայց կավելացնեմ, որ տեր կանգնողները նաև պետք է ի սկզբանե սահմանեին որոշակի խաղի կանոններ ու գծեր, որոնք անցնել չի կարելի։ Դա չի արվել այն ժամանակ՝ «հին տերերի» կողմից, չի արվում նաև հիմա՝ «նոր տերերի» կողմից։ Արդյունքում բարոյական սահմաններ չունեցող մարդիկ իրենց դրսևորում են նաև որպես, ժողովրդական լավ խոսք կա, «ուտող-ուրացող», կերգեն ցանկացած երգ, որը կպատվիրի պատվիրատուն ու ցանկացածի դեմ, ում դեմ կպատվիրի պատվիրատուն։
Եթե հենց այս դեպքով նայենք, ապա ասելիքս այն է, որ եթե այս երիտասարդները հիմա իրենց այսպես են պահում, ապա, գուցե, այն ժամանակ իրենց սնած ու աճեցրած մարդիկ ինչ-որ բան սխալ են արել, որ մենք հասել ենք այս կետին, երևի չպետք է ստեղծվեին նման գործիքներ, որոնք հետո կհայտնվեին այլ մարդկանց ձեռքին ու կօգտագործվեին իրենց իսկ դեմ, երևի չպետք է խաղի նման կանոններ լինեին, որոնք մեր երկիրը կբերեին այս վիճակին։ Գուցե, մենք նաև պետք է այս մասին բաց խոսենք, որ հետո, երբ երկրում իրավիճակ փոխվի, «նոր տերեր» չպետք է լինեն, որոնք արդեն այս գործիքները այլ մարդկանց դեմ կօգտագործեն ու մենք լրիվ այլ որակի հարաբերություններ ու խաղի կանոններ կունենանք քաղաքական դաշտում, որովհետև իմ խնդիրը, այո, այս իշխանության հեռացումն է, բայց անցումը մի այնպիսի քաղաքական համակարգի, որը կարող ենք բնորոշել որպես step forward մեր պետության ու քաղաքական կյանքի համար, այլ ոչ թե հետընթաց։ Սա երկար թեմա է ու հարցից հարց է բացվելու, մի այլ առիթով, գուցե, երկար քննարկենք։
Իսկ վերջին պարբերության մասով՝ սիրով և Ձեզ հարմար ցանկացած ֆորմատով։ Բամբասանքը ցանկացած պարագայում անընդունելի երևույթ է ու նաև իմ պատկերացրած քաղաքական նոր համակարգում հենց պետական քաղաքականությունը պետք է լինի «հակաբամբասանքային» տրամաբանության ու բովանդակության մեջ:
https://t.me/Eliza_Beth_am/13
Աչքովս ընկավ Վահե Հակոբյանի տիկնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի բավականին զայրացած reel-ը, որում նա իր զարմանքն է հայտնում Armcomedy-ի վերաբերյալ՝ նշելով, որ փաստորեն Armcomedy-ն էլ է «Նիկոլի գրպանից խոսում»։ Տիկին Էլիզաբեթը տալիս է մարդկանց անուններ, որոնց այսօր…

Elizabeth

Շնորհակալություն, Վահե, Ձեր արձագանքի համար։
Հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք «այլ ականջների» մասին խոսելիս։ Բայց քանի որ ես ինքս ժամանակին բազմաթիվ «նիկոլականների» գործատու եմ եղել, վստահեցնում եմ՝ նրանց հետևում մեր ականջները չկան։
Տեր փնտրող մարդիկ միշտ նոր…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով