«Թշնամին պետք է միշտ վախենա մեզանից, ինչպես վախենում է այսօր»: Նման հայտարարությ…

«Թշնամին պետք է միշտ վախենա մեզանից, ինչպես վախենում է այսօր»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Սա հերթական դեպքն է, երբ Ալիևը, Հայաստանի ու հայ ժողովրդի մասին խոսելիս, օգտագործում է «թշնամի» եզրույթը: Ֆիքսենք. «թշնամի» է կոչում մի պետության և ժողովրդի, որի ղեկավարի հետ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ նախաստորագրել է խաղաղության համաձայնագիր:
Ալիևի մարտավարությունը հետևյալն է. դրսում, միջազգային հարթակներում նա նման տերմինաբանություն չի օգտագործում, մտնում է «կիրթ ու կառուցողական» դաշտ, սակայն Ադրբեջանի ներսում նա իր իրական դեմքն ու նպատակները հստակ ցույց է տալիս:
Մենք, այսինքն, այն մարդիկ, որոնք դեմ են ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը, դեմ չենք խաղաղությանը ու մենք, իհարկե, պատերազմ չենք ուզում, սա հիմար մեկնաբանություն է, երբ ստիպված են պաշտպանել Ալիևի թեզերը, բայց մենք հստակ հասկանում ենք, որ այն, ինչ մեզ հիմա փորձում են վաճառել որպես խաղաղություն, անգամ չնչին աղերս չունի խաղաղության հետ ու մի օր փաստի առաջ է կանգնեցնելու այն մարդկանց, որոնք կհավատան Ալիևի «խաղաղասիրությանը»:
Չեն կարող քեզ կոչել թշնամի, հայտարարել, որ դու միշտ վախեցած պետք է լինես ու մենք դա ընկալենք որպես «երկար սպասված խաղաղություն»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով