Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր Իրանում տարբեր թիրախների ավե…

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր Իրանում տարբեր թիրախների ավելի քան 2 հազար հարված են հասցրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է The New York Times պարբերականը։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է ավելի քան հազար թիրախ խոցելու մասին։
Ի թիվս այլ թիրախների՝ հարվածներ են հասցվել Իրանի հրամանատարության և վերահսկողության կենտրոններին, ԻՀՊԿ-ի շտաբին, բալիստիկ հրթիռների տեղակայման օբյեկտներին և ռազմական կապի միջոցներին։
Գործողության ընթացքում գործի են դրվել չորս կործանիչ ինքնաթիռներ, այդ թվում՝ հինգերորդ սերնդի F-22 և F-35 կործանիչներ, ամերիկյան MQ-9 Reaper հարվածային հետախուզական անօդաչու թռչող սարքեր և B-2 Spirit ռմբակոծիչներ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով