Ծանր հիվանդությունների դեղորայքի՝ մարդկանց համար անհասանելի լինելու մասին․ դեղեր…

Ծանր հիվանդությունների դեղորայքի՝ մարդկանց համար անհասանելի լինելու մասին․ դեղերը պետք է հանել սև շուկայից
Արդեն մի քանի տարի է, ինչ բարձրացնում եմ այն հարցը, որ ծանր հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղի դեղորայքը հասանելի չէ մարդկանց համար, այդ դեղերը գրանցված չեն, ապօրինի են բերվում Հայաստան ու վաճառվում են սև շուկայում՝ մի քանի անգամ ավելի բարձր գնով, քան օրինակ հարևան Վրաստանում։ Չտա Աստված, երբ մարդիկ նման խնդրի առաջ են կանգնում, բժիշկները տալիս են նրանց հեռախոսահամար և ասում՝ դեղի հարցերը լուծելու համար զանգեք այստեղ, մնացածը իրենք կասեն։
Բարձրացրածս հարցին անդրադարձել է Նարեկ Կարապետյանը, որի ուժի ծրագրում առանձին կետ կա հենց դողարայքի և դրանց գների մասով։ Կարծում եմ՝ սա կարևոր խոսակցություն է ու մենք պետք է հստակ խոսենք այս խնդրի մասին ու հետագայում տանք նաև դրա լուծումը։ Դեղերի սև շուկա չպետք է լինի․ դեղորայքը պետք է Հայաստան մտնի օրինական ճանապարհով և վաճառվի դեղատներում՝ մատչելի գներով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով