Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում անհայտ կորած է…

❗️Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում անհայտ կորած է համարվում 195 անձ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:

«Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ»,-ասաց Գալյանը:

Ինչ վերաբերում է նույնականացված դիերին՝ նախարարն ասաց, որ վերջին տվյալներով՝ 75-80 դիերի դեպքում նույնականացման արդյունքներն ընտանիքների կողմից չեն ընդունվել: Ըստ նրա՝ կրկնակի փորձաքննություններ իրականացվել են հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված անձանց կողմից և հատուկ միջոցներով: Փորձագետները վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրականացվել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով