Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահ չէ, որ իրանցիները կտապալեն երկրի իշ…

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահ չէ, որ իրանցիները կտապալեն երկրի իշխանություններին, եթե Իսրայելը և ԱՄՆ-ն դրա համար պայմաններ ստեղծեն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Times of Israel-ից, այս մասին նա ասել է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսում։

«Կարող ես մարդկանց բերել ջրի մոտ, բայց չես կարող նրանց ստիպել խմել», — ասել է նա։

Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների շնորհիվ պայմաններ են ստեղծվում, որ Իրանում իշխանափոխություն լինի։

«Մենք օպտիմալ պայմաններ կստեղծենք դրա (խմբ.՝ իշխանափոխության) համար, այդ թվում՝ ավիահարվածներ հասցնելով, ինչպես արեցինք երեկ, ինչպես անում ենք այս օրերին, որպեսզի իրանցիներին հնարավորություն տանք դուրս գալ փողոցներ…. Ես չեմ կարող վստահ ասել, որ իրանցիները կտապալեն ռեժիմը…. Մենք բոլորս հույս ունենք, որ այս ամենի արդյունքում ռեժիմը կտապալվի, բայց ռեժիմն, ի վերջո, պետք է տապալվի ներսից», — ասել է նա մարտի 12-ի երեկոյան կայացած ասուլիսում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով