Գիշերը Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ հաղ…

🇹🇷 Գիշերը Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ հաղորդել է թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը։
🇦🇪 Դուբայում ԱԹՍ-ների հարվածների է ենթարկվել առևտրային օդանավակայանին կից ֆինանսական ենթակառուցվածքը: Ըստ տեղի լրատվականների՝ օդային հարձակումը հաջողությամբ կասեցվել է, սակայն բեկորները փոքր միջադեպի պատճառ են դարձել, և տուժածներ չկան:
🇮🇶 Իրաքյան Էրբիլում հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվորական է զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել են՝ հայտնել է Մակրոնը:
🇶🇦 Կատարը դատապարտել է Լիբանանի հյուսիսում Իսրայելի հարվածները՝ դրանք բնութագրելով որպես «միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում»:
🇮🇷🇮🇱 Օդային հարվածները շարունակվում են Իրանում, Իսրայելում և Ծոցի երկրներում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով