Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը հրադադար չի խնդրում, բայց ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ արդեն 17 օր շարունակվող պատերազմի ավարտը պետք է լինի վերջնական:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք հրադադար չենք խնդրում, բայց այս պատերազմը պետք է ավարտվի այնպես, որպեսզի այն այլևս չկրկնվի», — ասել է նա:
Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին այն մասին, որ երկրները պետք է օգնեն վերաբացել Հորմուզի նեղուցը: Թրամփը նաև ասել էր, որ ՆԱՏՕ-ի ապագայի համար շատ վատ կլինի, եթե դաշնակիցները չօգնեն այդ հարցում:
«Նրանք (ամերիկացիները) խնդրում են այլ երկրներին գալ և օգնել իրենց, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց մնա, որը, իհարկե, մեր տեսանկյունից բաց է։ Այն փակ է միայն մեր թշնամիների՝ նրանց համար, ովքեր անարդար ագրեսիա են իրականացրել մեր երկրի դեմ, ինչպես նաև նրանց դաշնակիցների համար», — ասել է Աբբաս Արաղչին։
Թողնել պատասխան