Իրանի զինվորականները գրոհել են Իսրայելի Rafael զենք արտադրող ընկերության կենտրոնների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի բանակը։
«Գրոհների թիրախ են դարձել Rafael զենքի արտադրության, ինչպես նաև Israel Aerospace Industries (IAI) ավիաարդյունաբերական ընկերության կենտրոնները», — նշվում է հաղորդագրության մեջ, որի տեքստը հրապարակել է Mehr գործակալությունը։
Իրանցի զինվորականները նշել են, որ Rafael-ը զբաղվում է հակաօդային պաշտպանության համակարգերի մշակմամբ, իսկ IAI-ն՝ ռազմական ինքնաթիռների արտադրությամբ։
Թողնել պատասխան