Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն …

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ այս ծրագրով Կառավարությունը ֆինանսավորելու է նոր առնվազն 1417 տան կառուցում՝ մի շարք սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում։
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այն նախատեսված է 3 խումբ շահառուների համար։ Առաջին խումբը մոտ 400 շահառուներն են, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրից։ Վերջիններս այն քաղաքացիներն են, որոնք բավարարում են ծրագրի բոլոր չափանիշները և շինթույլտվությունը ստացել են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը և այն քաղաքացիները, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հողամաս են ձեռք բերել կամ հողամասի սեփականության իրավունքն են գրանցել։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով